ՏԿԶ նախարարը ներկայացրել է Կոտայքի նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ Ողջունելով ներկաներին` նախարար Պապիկյանն արձանագրել է, որ հանրապետությունում թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված մթնոլորտը յուրաքանչյուրիս պարտավորեցնում է սեփական գործունեության առանցքը դարձնել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով մեզ վերապահված լիազորությունները: Անդրադառնալով ՏԻՄ […]