25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2018

Քանի անգամ ենք դավաճանել Հիսուս Քրիստոսին

«Ի՞նչ կտաք ինձ, եթե Հիսուսին ձեզ հանձնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դահեկան հաշվեցին և տվեցին Հուդային: (Մատթեոս 26:15) Մի վանականի հարցնում են. «Ինչպե՞ս ես ապրում այսպես ուրախ հոգով, հույսով, երջանկության զգացումով, երբ գիտես, որ դու մեղավոր ես»։ Նա պատասխանում է, թե երբ ես կանգնեմ Աստծո առաջ, Նա ինձ կհարցնի. «Արդյոք կարողացա՞ր Ինձ սիրել քո ամբողջ […]

Ես շատ բան եմ սովորում հայերի մասին. Սերենա Ուիլիամսը մտադիր է այցելել Հայաստան

Reddit ու Initialized Capital կայքերի հիմնադիր Ալեքսիս Օհանյանի կինը` աշխարհահռչակ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը մտադիր է այցելել Հայաստան:   Այս մասին նա հայտարարել է վերջին հարցազրույցներից մեկում: Թենիսիստուհու խոսքով` ինքը Հայաստանի մասին շատ բան է իմացել ամուսնուց, և այդ պատճառով էլ ամուսնու հայրենիքը տեսնելու ցանկություն է առաջացել իր մոտ:   «Ամուսինս հայ է: Ես շատ բան […]

Դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից. Արման Սահակյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը  Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ դուրս է գալիս «Հանրապետական» խմբակցությունից: «Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ որպես պատգամավոր կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության […]

Սուրեն Պապիկյանը Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանին։ Շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ`  նախարարը նշել է, որ նորանշանակ մարզպետը պետք է անի գործնականում ամեն բան, որպեսզի ժողովուրդը համոզվի՝Հայաստանը իրավական պետություն է, եւ այստեղ հաստատվել է օրենքի իշխանություն: «Հանրությունը իշխանության […]

«Արսենալը» կարող է վարձակալել Դեմբելեին

Լոնդոնի «Արսենալի» տրանսֆերային գլխավոր թիրախը «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն է: Լոնդոնցիների գլխավոր սկաուտ Սվեն Միսլինտատը, ով նախկինում աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում», մշտական կապի մեջ է ֆրանսիացու հետ: «Diario Sport»-ը հայտնում է, որ Էմերին ամեն ինչ անելու է հարձակվողին գնելու համար: «Զինագործները» մտադիր են վարձակալել ֆուտբոլիստին, այնուհետև գնել ամբողջ տրանսֆերը: Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»:

ՊԵԿ-ը հերքում է թե կառավարությունը հանձնարարել է տեղական գյուղմթերքը հարկել ԱՁ-ներով

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հերքում է սոցիալական ցանցերում տարածված լուրերն այն մասին, թե կառավարությունը հանձնարարել է տեղական գյուղմթերքը հարկել ոչ թե ԱԱՀ դաշտում, այլ նախկինի նման` ԱՁ-ներով: Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ՊԵԿ-ի մակարդակով նման պայմանավորվածության մասին տեղեկատվություն չկա: Ավելին` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ վերջին հանդիպմանը գործարարներին հորդորվել է աշխատել ԱԱՀ […]

Ապահովել նոր, թափանցիկ և հասարակության վստահությունը վայելող մրցույթի անցկացում. փաստաբանների հայտարարությունը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ 29.05.2018 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում 2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում տարածված տեղեկության վերաբերյալ՝ համաձայն որի՝ «2018 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում անց է կացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի մրցութային խորհրդի թեկնածու առաջադրելու մրցույթ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի […]

Մարկոս Պիզելին և Էդգար Մալաքյանը միացան Հայաստանի ազգային հավաքականին

Հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը վերսկսեց մարզումները: Երեկոյան մարզմանը թիմին միացան Մարկոս Պիզելին և Էդգար Մալաքյանը: Կամո Հովհաննիսյանը չկարողացավ մասնակցել հավաքին փաստաթղթային խնդիրների պատճառով: Հունիսի 2-ին նախատեսված է անցկացնել ևս երկու մարզում:

Մշակույթի նախարարությունում փակցված բոլոր բնօրինակ նկարները կվերադարձվեն պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դիմել էր ինձ խնդրանքով, որպեսզի նախարարությունը միջնորդի վերադարձնելու բոլոր այն կտավները, որոնք պայմանագրային հիմունքով տրամադրվել են այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների և որոնց պայմանագրային ժամկետն ավարտվել է: Պարոն Ծատուրյանը նշել է, որ դրանք նորերով փոխարինելու կարիք կա, ինչպես նշված է պայմանագրերում, պարզապես տարիներ շարունակ նկարները սահմանված կարգով չեն վերադարձվել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի