02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Քանի անգամ ենք դավաճանել Հիսուս Քրիստոսին

«Ի՞նչ կտաք ինձ, եթե Հիսուսին ձեզ հանձնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դահեկան հաշվեցին և տվեցին Հուդային:

(Մատթեոս 26:15)

Մի վանականի հարցնում են. «Ինչպե՞ս ես ապրում այսպես ուրախ հոգով, հույսով, երջանկության զգացումով, երբ գիտես, որ դու մեղավոր ես»։ Նա պատասխանում է, թե երբ ես կանգնեմ Աստծո առաջ, Նա ինձ կհարցնի. «Արդյոք կարողացա՞ր Ինձ սիրել քո ամբողջ հոգով ու սրտով»։ Ես կպատասխանեմ՝ ոչ Տեր։ Ապա Աստված ինձ կհարցնի. «Հետևեցի՞ր Իմ Խոսքին ու պատգամներին, Իմ օրինակին»։ Ես կպատասխանեմ՝ ոչ Տեր։ Նորից կհարցնի. «Ձգտեցի՞ր ապրել արժանավայել ու քրիստոնեական կյանով»։ Ես կպատասխանեմ՝ ոչ Տեր։ Եվ այն ժամանակ Աստված կարեկցանքով կնայի ինձ, իմ աղճատված հոգուն ու կասի. «Մի բանում հաջողել ես՝ դու ազնիվ եղար մինչև վերջ…»։

Մտածենք Հուդայի ու մեր մասին։ Մենք ոչնչով նրանից լավը չենք. գոնե այսօր լինենք ազնիվ ու ընդունենք, թե քանի անգամ ենք դավաճանել Տիրոջը։ Մի՞թե այն, որ մենք այսօր հագեցած ենք ու տաք անկյուն ունենք, երբ մարդիկ սովամահ են լինում ու անտուն են, սա դավաճանություն չէ՞ ու այն էլ երեսուն արծաթով։

Այն, ինչը մենք ափսոսում ենք կիսել կարիքավորի հետ, այդ երեսուն արծաթի արժեքն ունի։ Հուդային քննադատելու փոխարեն, ինքներս մեզ համեմատենք նրա հետ և կտեսնենք, թե ինչքան ենք ընկել. ոչ թե աշխարհի, այլ՝ Քրիստոսի առաջ, Ում արժանի չենք։ Բայց Նա սիրում է մեզ, ինչպես Հուդային և որքան էր ցանկանում նրան փրկել։ Վերջին ընթրիքի ժամանակ Հուդային մեկնած Հացը, Քրիստոս այսօր մեկնում է նաև մեզ՝ ցույց տալով Իր սերը, ցանկությունը մեզ ներելու և փրկելու։ Միայն թե ազնիվ լինենք մինչև վերջ…

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ