18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Սուրեն Պապիկյանը Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Իշխան Սաղաթելյանին։

Շնորհավորելով նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ`  նախարարը նշել է, որ նորանշանակ մարզպետը պետք է անի գործնականում ամեն բան, որպեսզի ժողովուրդը համոզվի՝Հայաստանը իրավական պետություն է, եւ այստեղ հաստատվել է օրենքի իշխանություն:

«Հանրությունը իշխանության իրական կրողն է եւ չի կարող օտարված լինել մեր որոշումների կայացման գործընթացից.  նա  պետք է լինի այդ գործընթացի հիմնական ուղղորդողն ու պահանջատերը»,- ասել է նախարարը:

Սուրեն Պապիկյանը կրկին կարեւորելով ՏԻՄ-ի ժողովրդավարացման հրամայականը՝ շեշտել է, որ գործընթացում համայնքների ղեկավարներն ու մարզպետարանի աշխատակիցները պետք է գործեն բացառապես  ՀՀ սահմանադրությամբ եւ օրենքներով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում։

Նախարարը մարզային պաշտոնյաներին է ներկայացրել ՏԿԶՆ-ի կողմից մշակվող նոր առցանց տեղեկատվական հարթակի գաղափարը, որը, ներառելով համայնքների գույքային ռեսուրսի վերաբերյալ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը, բացառելու է այդ գույքի ապօրինի օտարումը եւ նպաստելու է ներդրումների իրականացմանը: Սուրեն Պապիկյանը եւս մեկ անգամ հիշեցրել է մարզերի զարգացման բիզնես-պլանների պատրաստի փաթեթներ ունենալու կարեւորությունը եւ նշել, որ ներդրում կատարելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր մարդու պետք է կարողանանք ներկայացնել գործնական առաջարկների փաթեթ։

Եվս մեկ անգամ շնորհավորելով Իշխան Սաղաթելյանին եւ շնորհակալություն հայտնելով նախկին մարզպետ Կարեն Բոթոյանին ներկայության համար՝ Սուրեն Պապիկյանը հույս է հայտնել, որ ներկա յուրաքանչուր պաշտոնյա հասկանում է երկրի ու մարզի առջեւ ծառացած մարտահրավերները եւ պատրաստ է նվիրվել նոր հայրենիքի, նոր Հայաստանի կերտման գործին:

Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը Գեղարքունիքի մարզի ղեկավարումը իրեն վստահելու համար եւ վստահեցրել, որ ունի անհրաժեշտ վճռականություն եւ կամք՝ լուծելու մարզի առջեւ կուտակված բոլոր խնդիրները։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ