24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ստեփանակերտում բողոքի ցույց է՝ ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքի պատճառով

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ԱԱԾ հատուկջոկատայինների և քաղաքացիների միջև ծեծկռտուքի միջադեպից հետո մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում, նրանք փակել են  մայրաքաղաքի կենտրոնական փողոցը: 

Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը Facbook-ի էջում տեղեկացնում է, որ Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի հատվածը փակ է, մարդիկ չեն ցրվելու։ Ըստ նրա՝ մարդիկ բողոքում են «տարիների ընթացքում Արցախում տիրող բեսպրեդելի մթնոլորտի դեմ»։

Ըստ նրա, հավաքված մարդկանց մեջ արդեն հնչում է ոստիկանապետի ու ԱԱԾ պետի հրաժարականի պահանջը։ «Առաջին «դուխով» բացականչությունն էլ եղավ»,- գրել է նա:

Իսկ ադրբեջանական մեդիադաշտի փորձագետ Էդգար Էլբակյանը գրել է. «Կասկածներ կան պետական զինծառայողների կողմից զանգվածային հանցագործության, ինչը հարուցել է ժողովրդի հիմնավորված ցասումը։ Բարեբախտաբար, կա արդյունավետ հաղորդակցություն և բանակցություններ։ Տեղում են պետական նախարարը (վարչապետ), անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության փոխնախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Իշխանությունը պատրաստ է կազմակերպել դժգոհ քաղաքացիների և բարձրաստիճան հանձնառու պաշտոնյաների հանդիպում»:  

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ԱԱԾ հատուկ ջոկատայինները ծեծի էին ենթարկել երկու քաղաքացիների: Տուժածների հարազատները բողոքի էին դուրս եկել, փողոցներ են փակել՝ պահանջելով արդարադատություն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ