24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես ապշած եմ, նման բան ես չեմ տեսել Քոչարյանի և Սարգսյանի Հայաստանում. Մասիսի քաղաքապետի փաստաբան

«Ձերբակալվել է 6 անձ՝ Մասիսի քաղաքապետը, տեղակալը, ևս 4 անձ, հիմա դատարանը քննարկում է 5-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեկի ձերբակալման օրինաչափության հարցը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Վերջինիս խոսքով՝ քննչական կոմիտեն և մի շարք դատավորներ, անտեսելով օրենքի տարրական պահանջները, քրեական դատավարության տարրական հանրաճանաչ նորմերը, ստալինյան մեթոդներով անցել են մարդկանց ձերբակալությունների: «Անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում դատական համակարգը գործել է ցուցումներով և զանգերով, 20 օր է՝ այդ զանգերը չկան, և մենք տեսնում ենք խայտաբղետ վիճակ:

Նա նշեց, որ Դ. Համբարձումյանը մեղադրվում է նաև զանգվածային անկարգություն կազմակերպելու և մասնակցելու մեջ. «Ծիծաղելի է, բայց հիմքն ընդամենն այն է, որ ինչ-որ մեկը հայտարարել է՝ «էս տղերքն առանց Դավիթի ասելու՝ ոչ մի բան չէին անի»։ Եվ սա բավարար է զանգվածային անկարգություն կազմակերպելու մեջ մարդուն  մեղադրելու համար։ Սա նշանակում է՝ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկել, սա հանցագործություն է։ Ես ապշած եմ, նման բան ես չեմ տեսել Քոչարյանի և Սարգսյանի Հայաստանում»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ