Աստված գիտի՝ ում և ինչպես հեռացնել

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող, փորձագետ Հայկ Նահապետյանը կարծում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը կարող է վտանգել Հայաստանի անվտանգությունը։ «Ինչ պատճառներ էլ որ լինեն դրա տակ՝ քաղաքական, անձնական, մեր՝ առանց այն էլ ոչ հանդարտ տարածաշրջանում ներքին անկայուն վիճակը վտանգավոր է»,- Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության բողոքի ակցիաներին, կարծիք հայտնեց փորձագետը։ […]