06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2018

Կրակոցներ են հնչել դատարանի դիմաց

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանի դատարանի դիմաց, մեկ անձ վիրավորվել է ոտքի շրջանում: Դատարանում այսօր ընթանում էր Հայկ Հակոբյանի՝ Գեղաքրունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի միակ որդիու սպանության գործով դատավարությունը։ Մեղադրյալը Մեխակ Հարությունյանն է՝ Գեղարքունիքի Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին: «Փաստինֆո»-ի թղթակցի այս տեղեկությունը հաստատեց նաև քրեական գործով տուժող, սպանված Հայկ Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան […]

Արմավիրի մարզպետը խոստանում է՝ կաշկանդված չի լինելու (տեսանյութ)

«Ես մասնագիտությամբ հանրային առողջության կազմակերպիչ եմ, իմ  մասնագիտությունը զուտ բուժական գործը չէ, այլ հանրության հետ կատարվելիք աշխատանքներն են»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմավիրի նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է իր մասնագիտությունը ծառայեցնել մարզին: «Կարծում եմ, որ իմ անցած ուղին և աշխատանքային փորձը կօգնի ինձ հետագայում այդ աշխատանքները կատարելու համար: […]

Արցախում պատերազմը կպայթի

Ըստ  «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի՝ Արցախյան իրավիճակը մենք պետք է դիտարկենք այլ կոնտեքստում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց, որ Արցախը այլևս զուտ հայ-ադրբեջանական բախման կարգավիճակ չունի. «Արցախն արդեն տարածաշրջանային և գլոբալ պայթուցիկ կետերից մեկն է, որով որոշակի հարցեր են ուզում լուծել այն ուժերը, որոնք ցանկանում են  քաոս ստեղծել և դրանով պահել սեփական իշխանությունը» : […]

Մասը հանձնեց, որ ամբողջը պահպանի

«Հայաստանն ու Արցախը հաղորդակից երակներ են, այն , ինչ տեղի է ունենում Հայաստանում, արտացոլվում է ոչ միայն Արցախում, այլեւ ամբողջ հայկական աշխարհում: Տարօրինակ կլիներ, որ Հայաստանի քաղաքական կլիմայի փոփոխությունն այնտեղ արձագանք չգտներ», -անդրադառնալով Արցախում տեղի ունեցած բողոքի ակցիաներին եւ դրա հետեւանքով  բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հրաժարականին,  կարծիք հայտնեց  «Կովկաս» ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Իսկանդարյանն […]

Ե՞րբ կիջնի լույսի սակագինը (տեսանյութ)

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո վերահաստատեց, որ անապահով ընտանիքների համար 10 դրամով կիջեցվի էլեկտրաէներգիայի սակագինը:  Հարցին, թե եթե ՀԷՑ-ը կարող էր նվազեցնել, ինչու նախկինում չի արել, նա արձագանքեց՝ չգիտի: «Բանակցել ենք, և ՀԷՑ-ը պատրաստ է: Եթե վերջնական որոշում կայացվի, դա հնարավոր կլինի անել հուլիսի 1-ից»,-նկատեց նախարարը: Այլ մանրամասներ նա […]

ՊԵԿ նախագահի տեղակալը հրավիրվել է ԱԱԾ

ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը հարցաքննվել է ԱԱԾ-ի կողմից ոլորտի բացահայտումների վերաբերյալ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա նշեց, որ ինքն էլ գրավոր տեղեկություններ պիտի տա ԱԱԾ-ին: «ԱԱԾ-ի կողմիք քննչական գործողությունների շրջանակում պետական պաշտոնյան հրավիրվել է, հարցաքննվել է, բայց բոլորս պետք է հարգենք քննության ժամանակ մարդու կողմից տրված […]

Պատահար Երևան-Իջևան ճանապարհին. 6 հոգի հոսպիտալացվել է

Հունիսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհին իրար են բախվել «Մերսեդես վիանո», «ԳԱԶել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն:

Գազի սակագինը կվերանայվի (տեսանյութ)

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը 2019 թվականին նախատեսվում է վերանայել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ի պատասխան վարչապետի՝ գազի սակագնի վերանայման հետ կապված հարցի: «ՌԴ-ի հետ ունենք պայմանավորվածություն, որով մինչև տարեվերջ սահմանի վրա գազի սակագինը կազմում է 150 դոլար: Այն տարեվերջին պետք է վերանայենք: Սակագնի նվազեցման հարցում ունենք ռիսկ դոլար-դրամ արժույթի հետ […]

Պաշտպանության նախարարը մեկնել է Բրյուսել

Հունիսի 8-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Բրյուսել է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում առկա անվտանգության միջավայրին և կայունության ամրապնդմանն առնչվող խնդիրները, ծանոթանալու են իրավիճակի կառավարման առնչությամբ Աֆղանստանի և ՆԱՏՕ-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի