25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պաշտպանության նախարարը մեկնել է Բրյուսել

Հունիսի 8-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Բրյուսել է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում առկա անվտանգության միջավայրին և կայունության ամրապնդմանն առնչվող խնդիրները, ծանոթանալու են իրավիճակի կառավարման առնչությամբ Աֆղանստանի և ՆԱՏՕ-ի քաղաքական և ռազմական իշխանությունների տեսլականին: Հանդիպման արդյունքում ակնկալվում է ձևավորել խնդիրների հաղթահարման վերաբերյալ Աֆղանստանում իրականացվող առաքելությանը ուժեր տրամադրող երկրների ընդհանուր դիրքորոշումը:

Այցի ընթացքում նախատեսվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի, Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի, ԵՄ արտաքին գործերի ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի և գործընկեր երկրների այլ պաշտոնյաների հետ:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ