11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Արմավիրի մարզպետը խոստանում է՝ կաշկանդված չի լինելու (տեսանյութ)

«Ես մասնագիտությամբ հանրային առողջության կազմակերպիչ եմ, իմ  մասնագիտությունը զուտ բուժական գործը չէ, այլ հանրության հետ կատարվելիք աշխատանքներն են»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արմավիրի նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է իր մասնագիտությունը ծառայեցնել մարզին:

«Կարծում եմ, որ իմ անցած ուղին և աշխատանքային փորձը կօգնի ինձ հետագայում այդ աշխատանքները կատարելու համար: Իմ մասնագիտության մեջ առաջնային եղել է կանխարգելումը, ոչ թե բուժումը: Մարզում էլ իրականացնելու ենք առաջին կանխարգելիչ աշխատանքները»,- ասաց մարզպետը:

Հարցին, թե կաշկանդված չի լինելու գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցած ազդեցությամբ մարզում, նա արձագանքեց. «Իհարկե, ոչ, կաշկանդված չեմ լինելու»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ