24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 8, 2018

Գազի սակագինը կվերանայվի (տեսանյութ)

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը 2019 թվականին նախատեսվում է վերանայել: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ ի պատասխան վարչապետի՝ գազի սակագնի վերանայման հետ կապված հարցի: «ՌԴ-ի հետ ունենք պայմանավորվածություն, որով մինչև տարեվերջ սահմանի վրա գազի սակագինը կազմում է 150 դոլար: Այն տարեվերջին պետք է վերանայենք: Սակագնի նվազեցման հարցում ունենք ռիսկ դոլար-դրամ արժույթի հետ […]

Պաշտպանության նախարարը մեկնել է Բրյուսել

Հունիսի 8-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Բրյուսել է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են Աֆղանստանում առկա անվտանգության միջավայրին և կայունության ամրապնդմանն առնչվող խնդիրները, ծանոթանալու են իրավիճակի կառավարման առնչությամբ Աֆղանստանի և ՆԱՏՕ-ի […]

Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության պատվիրակության անդամները հանդիպեցին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ

Հունիսի 8-ին Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) պատվիրակության անդամները հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Հիշեցնենք, որ IYDU-ն այս օրերին Երեւանում է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հրավերով՝ անցկացնելու IYDU-ի հերթական հավաքը՝ «Ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» խորագրով։ Խորհրդարանի խոսնակը, ողջունելով արտասահմանցի հյուրերին, նշեց, որ մեծ ձեռքբերում էր 2017թ. հոկտեմբերին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության՝ IYDU-ի […]

Դուք լուծեք այդ հարցերը, թե չէ ես կլուծեմ. վարչապետի պոռթկումը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ բարձրացրեց Նորք Մարաշում ուշ ժամի վերջերս գրանցված հրավառության մասին փաստը: Նա նշեց, որ հաճախ են նախատեսված ժամից հետո հրավառություններ լինում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ Նորք Մարաշն էլ ոստիկանության բաժանմունք ունի, այնտեղ պետք է դիմեր նախարարը: Նա նաև հիշեցրեց, որ համապատասխան օրենքն է ընդունվել ամիսներ առաջ, որը պետք […]

Նոր կոռուպցիոն ռիսկեր ու չարաշահումներ են հայտնաբերվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կառավարության նիստին ներկայացրեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխությունները և լրացումներ կատարելու որոշման նախագիծը: Մանե Թանդիլյանը նշեց, որ նախատեսվում է նախագծով զաղվածության քաղաքականության բարեփոխումներ իրականացնել, հստակեցնում է աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները, վերականգնում են կասեցված ծրագրերը, մեծացվում են ծրագրերի հասցեականությունը, ինչպես […]

Ի՞նչ է ակնկալում Ալիեւը Փաշինյանից /տեսանյութ/

Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը Արցախում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները  համարեց հայաստանյան ներքաղաքական զարգացումների շարունակությունը:  Ըստ բանախոսի՝ ադրբեջանական կողմը հետաքրքրված է Արցախում և Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական լարվածությամբ, քանի որ դրանից օգտվելով՝ վերջինս կարող է իր համար որոշակի խնդիրներ լուծել: «Ադրբեջանական իշխանությունը ունի մեկ ակնկալիք, դա այն է, որ Հայաստանի իշխանությունները Արցախը […]

Կատաստրոֆիկ է. Իրատես

Մտայնությունը մնաց նույնը, թե Նիկոլ Փաշինյանը, թե իր կառավարությունը դեռ չեն կարողանում հաղթա­հարել հարթակային «հիշողությունը», մտնել իշխանա­կան ղեկավարման տրամաբանության մեջ: Ցայտնոտ, այս միակ բառով պետք է բնորոշել թե նրանց կառա­վարման երեք տասնյակ օրերը, թե խորհրդարան ներ­կայացված ծրագիրը: ՈՒ թե անկեղծ՝ բավականին մեղմ էին Էդուարդ Շարմազանովի գնահատականներն այդ ծրագրին բնորոշված որպես երազանքների ու կենաց­ների բառամթերք: Ցնցողը, […]

«Խնդրահարույց մարզի մարզպետ նշանակվելը շատ լավ եմ ընդունում»

«Խնդրահարույց մարզի մարզպետ նշանակվելը շատ լավ եմ ընդունում»,-այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սյունիքի ապագա մարզպետ Կարեն Համբարձումյանը: «Եկել ենք՝ էդ բոլոր խնդիրներին լուծում տալու: Ոչ մի խնդիր չկա: Ամեն ինչ նորմալ է, կկարգավորվի», – նշեց նա: Հարցին, թե ո՞րն է լինելու իր առաջնային գործը՝  Համբարձումյանը պատասխանեց. «Սյունեցու արժանապատվությունը վերականգնելը»: Հիշեցնենք, Կարեն Համբարձումյանը […]

Զրո ծրագիր, միլիոն՝ խոստում. Հրապարակ

Երեկ մեր հասարակության ակտիվ հատվածը հետեւում էր ԱԺ նիստին՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրն էր ընդունվում։ Հետաքրքիր քննարկում էր՝ ոչ միայն առաջիկա զարգացումների վերաբերյալ որոշ պատկերացումներ կազմելու, այլեւ մարդկային կերպարներում մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած տրանսֆորմացիայի առումով։ Բայց էմոցիոնալ իրավիճակի եւ ԱԺ-ում ծավալված շոուի ուշագրավությունից բացի, մեզ հետաքրքրում էին այն շեշտադրումները, որ անում էր նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի