13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ի՞նչ է ակնկալում Ալիեւը Փաշինյանից /տեսանյութ/

Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը Արցախում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները  համարեց հայաստանյան ներքաղաքական զարգացումների շարունակությունը: 

Ըստ բանախոսի՝ ադրբեջանական կողմը հետաքրքրված է Արցախում և Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական լարվածությամբ, քանի որ դրանից օգտվելով՝ վերջինս կարող է իր համար որոշակի խնդիրներ լուծել:

«Ադրբեջանական իշխանությունը ունի մեկ ակնկալիք, դա այն է, որ Հայաստանի իշխանությունները Արցախը նվիրաբերեն Ադրբեջանին: Ես կարծում եմ, որ Ալիև-Փաշինյան հանդիպման ժամանակ Ալիևը կհասկանա, որ ինքը սխալվել է իր հաշվարկների մեջ և Նիկոլ Փաշինյանը չի անելու այն, ինչ ակնկալում են ադրբեջանական իշխանությունները»,-ասաց Մովսիսյանը:

Շարունակությունը տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ