Դուք լուծեք այդ հարցերը, թե չէ ես կլուծեմ. վարչապետի պոռթկումը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ բարձրացրեց Նորք Մարաշում ուշ ժամի վերջերս գրանցված հրավառության մասին փաստը: Նա նշեց, որ հաճախ են նախատեսված ժամից հետո հրավառություններ լինում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ Նորք Մարաշն էլ ոստիկանության բաժանմունք ունի, այնտեղ պետք է դիմեր նախարարը: Նա նաև հիշեցրեց, որ համապատասխան օրենքն է ընդունվել ամիսներ առաջ, որը պետք է գործի:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ 2 օր առաջ հայտարարություն են արել, նորից մեջբերել նախատեսված պատժամիջոցներն ու տուգանքները խախտումների դեպքում: Նա հորդորեց նախարարին ներկայացնել փաստերը ոստիկանություն: «Զարմանալի է, որ դուք դիմել եք, ու արդյունք չի եղել»,-ասաց ՀՀ ոստիկանապետը:
Վարչապետ Փաշինյանն էլ արձագանքեց, որ եթե եղել է նման դիմում, ու այն քննարկման առիթ չի դարձել, ապա ոստիկանապետը պետք է պատժամիջոց կիրառի հենց այս ոստիկանական բաժանմունքի նկատմամբ:
Առողջապահության նախարարը բացատրեց, որ խոսքը մեկ տարի առաջվա իր դիմումի մասին է, Գառնու ոստիկանությունը չի զբաղվել այդ հարցով: Օսիպյանն էլ փորձեց բացատրել, որ սա դժվար բացահայտվող խախտում է, քանի որ հրավառություն անողները կարող են արագ հեռանալ «դեպքի վայրից»:
Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նկատեց. «Կրակում են և փախչում»: Վարչապետը նետեց, թե հասկանալի է, որ հ8ավառության առարկան այդպիսին է, վայրկjաններ է տևոuմ, սակայն սա խնդիր չպիտի լինի:
«Անընդհատ ասել, որ հայտնաբերել չի լինում, օրենքը կա, սակայն չի գործում, մի հատ էլ նոր օրենք պիտի ընդունենք, որպեսզի օրենքը գործի և այլն… չպիտի լինի հրավառություն և վերջ, եթե չի կարողանում համապատասխան ծառայությունն ապահովել, որ հրավառություն չլինի օրենքով սահմանված ժամերի, դա այլ խնդիր: Տենց էլ ոչ մի բան չենք կարողանում բացահայտել, գողությունները, հափշտակությունները, բայց ո՞վ է անելուց հետո կանգնում, սպասում, մինչև գան, բացահայտեն: Դուք լուծեք այդ հարցերը, թե չէ ես կլուծեմ»,-պոռթկաց Փաշինյանը :