15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

Փոստանջյանի ձեռքից խլել են բարձրախոսը. Նա հաղորդում է ներկայացրել դատախազություն

Երեւանի «Հերացի» ավագ դպրոցի դիմաց միջադեպ է գրանցվել, որի մասին «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն: Այս առնչությամբ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի տարածած հայտարարությունում ասվում է. «2018 թվականի ապրիլի 19-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Հերացի» ավագ դպրոցի դիմաց ՀՀ Սահմանադրությամբ վերապահված իր իրավունքով խաղաղ եւ […]

Ձեռնպահ մնալ փոքր և անհարիր արարքներից․ ոստիկանության հայտարարությունը

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին իրավախախտման կասկածանքով բերված` Վահագ Գևորգյան ներկայացած անձը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի հետ առանձնազրույց ունենալու ընթացքում, օգտվելով սենյակում ոստիկանության ծառայողի բացակայությունից, ինչն օրենքի պահանջ է, պատուհանից դուրս է նետել ՀՀ վարչապետի լուսանկարը:  Միջադեպը որոշ անձանց կողմից անհարկի շահարկման առիթ է դարձել։ Կոչ ենք անում անլուրջ հայտարարություններով եւ գործողություններով չինքնադրսեւորվել, ձեռնպահ մնալ փոքր […]

«Հենց գալիս միանում են, ասում եք, թե իրենց PR-ի համար է, չեն գալիս՝ դավաճան են»

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, որն այս օրերին ակտիվ հետևում եւ արձագանքում է Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետը կանխելու դեմ  #ԻմՔայլը եւ Մերժիր Սերժին նախաձեռնության անդամների պայքարին, երեկ ֆեյսբուքյան իր էջում վրդովված գրառում է կատարել՝ անդրադառնալով հասարակության կողմից հենչող վիրավորական եւ մեղադրական արտահայտություններին: Դերասանուհին մասնավորապես գրել է. «Ժողովուրդ ջան, աղաչում եմ, չի կարելի ամեն անգամ, հենց էլ թեմա […]

«Թավշա հեղափոխություն կոչվածը միայն հայտարարելով չի լինում»

«Երբեք չի կարելի ժխտել երկխոսությունն ու կամուրջներ կառուցելու անհրաժեշտությունը», –   այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հանյտնեց Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով իշխանություն-ցուցարարներ կողմերին։  «Մենք պետք է ապրենք 21-րդ դարո՞ւմ, թե՞ նախորդ դարի 80-ականերին: Իրականում Սովետական միությունը շարունակում է ապրել, և մեր քաղաքական էլիտան չզգաց, որ այս սերունդը դրա հետ […]

Հայաստանում կանցկացվեն 48-ժամյա միջազգային վարժանքներ

Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության եւ բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ECHO) հովանավորությամբ 2019 թվականի ապրիլ-մայիսին կանցկացվեն «Ուժեղ երկրաշարժի հետեւանքների վերացում» թեմայով «EU-Caucase 2019» միջազգային լայնածավալ դաշտային եւ շտաբային 48-ժամյա վարժանքներ, որոնց կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Բելգիայի փրկարարները: Ընդհանուր՝ մոտ 300 հոգի: Ներկա կլինի Եվրամիության քաղաքացիական պաշտպանության թիմի 15 փորձագետ: «EU-Caucase 2019» ծրագրի իրականացման համար […]

Եղանակը Հայաստանում

Ապրիլի 20-22-ը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ապրիլի 20-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-ի գիշերը 3-5 աստիճանով կբարձրանա, 21-ին՝ 5-7 աստիճանով կնվազի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 20-ի կեսօրից հետո եւ 21-22-ը ժամանակ առ ժամանակ անձրեւ է սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ […]

Արմեն Սարգսյանը նախարարներ է նշանակել

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագրեր է  ստորագրել Վարդան Սարիբեկի ԱՐԱՄՅԱՆԻՆ ֆինանսների նախարար, Դավիթ Արսենի ԼՈՔՅԱՆԻՆ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Սուրեն Համլետի ԿԱՐԱՅԱՆԻՆ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին:

Կասկածելի պարունակությամբ տոպրակ է բերել ՔԿՀ, թողել սեղանին ու արագ հեռացել

Ապրիլի 18-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, դեռեւս ինքնությունը չպարզած անձը մոտեցել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հսկիչ-անցագրային կետին եւ հայտնել, որ ցանկանում է դեղորայք փոխանցել: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այնուհետեւ սեղանի վրա թողել է պոլիէթիլենից տոպրակ եւ անմիջապես հեռացել: Զննությամբ տոպրակում հայտնաբերվել եւ առգրավվել է Bepanthen Pommade 5%, 100g գրառմամբ 2 […]

Կյանքս, դուխով.բերման է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի կինը

Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում րոպեներ առաջ տեղեկացրել է, որ Կոմիտասի պողոտան փակելու համար բերման են ենթարկել կնոջը եւ նրա գործընկերներին. «Կոմիտասի պողոտան փակելու համար բերման են ենթարկել կնոջս և նրա գործընկերներին։ Արդար ա, ժողովուրդ։ ))) Կյանքս, դուխով 😉 Արաբկիրի ոստիկանները մի քանի ժամ մնան Գոհարի հետ, վաղը կանցնեն մեր կողմը ;)»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի