03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում կանցկացվեն 48-ժամյա միջազգային վարժանքներ

Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության եւ բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ECHO) հովանավորությամբ 2019 թվականի ապրիլ-մայիսին կանցկացվեն «Ուժեղ երկրաշարժի հետեւանքների վերացում» թեմայով «EU-Caucase 2019» միջազգային լայնածավալ դաշտային եւ շտաբային 48-ժամյա վարժանքներ, որոնց կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Բելգիայի փրկարարները: Ընդհանուր՝ մոտ 300 հոգի: Ներկա կլինի Եվրամիության քաղաքացիական պաշտպանության թիմի 15 փորձագետ:

«EU-Caucase 2019» ծրագրի իրականացման համար ձեւավորվել է վարժանքին մասնակից պետությունների ներկայացուցիչների կոնսորցիում: Հայաստանի ներկայացուցիչը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանն է:

Ապրիլի վեցին Բրյուսելում արդեն կայացել է կոնսորցիումի մեկ նիստ: Հայկական կողմն առաջարկել է վարժանքն անցկացնել հայ-վրացական սահմանին: Նման վարժանք Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Վարժանքին վերաբերող բոլոր հարցերը կոնսորցիումը կքննարկի երեք աշխատանքային հանդիպումներում. հուլիսին՝ Թբիլիսիում, հոկտեմբեր-նոյեմբերին՝ Երեւանում, 2019-ի փետրվարին՝ Թբիլիսիում:

Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության եւ բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր տնօրինությունը ծրագրի համար մոտ 800 հազար եվրո է տրամադրել: Սա ներառում է թե նախապատրաստական աշխատանքները, թե դաշտային եւ շտաբային վարժանքները: Արտավազդ Դավթյանի խոսքով, Ֆրանսիայից կժամանի 50, Իսպանիայից 30 փրկարար եւ այլն: Հայաստանը մտադիր է վարժանքին մասնակցել 100 հոգանոց թիմով, որում ներկայացված կլինեն գրեթե բոլոր ոլորտների փրկարարներ. որոնողա-փրկարարական, ջրափրկարարական, հրշեջ-փրկարարական, բժշկական, քիմիական, կենսաբանական, ճագառայթային, միջուկային հետախուզության:

Ըստ սցենարի, երկրաշարժի էպիկենտրոնը Վրաստանում է, ցնցումներ են գրանցվել նաեւ Հայաստանի Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում: Վարժանքում խաղարկվելու են բոլոր գործողությունները՝ որոնողափրկարարական աշխատանքներ, անօթեւան մնացածների համար ժամանակավոր ճամբարի բացազատում եւ այլն: Վարժանքի սցենարը վերջնական տեսքի կբերեն բելգիացի մասնագետները:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Սկզբնաղբյուր՝ 911tert.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ