13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Թավշա հեղափոխություն կոչվածը միայն հայտարարելով չի լինում»

«Երբեք չի կարելի ժխտել երկխոսությունն ու կամուրջներ կառուցելու անհրաժեշտությունը», –   այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հանյտնեց Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով իշխանություն-ցուցարարներ կողմերին։
 «Մենք պետք է ապրենք 21-րդ դարո՞ւմ, թե՞ նախորդ դարի 80-ականերին: Իրականում Սովետական միությունը շարունակում է ապրել, և մեր քաղաքական էլիտան չզգաց, որ այս սերունդը դրա հետ կապ չունի։ Մի ուրիշ սերունդ է եկել, ուրիշ պահանջներով: Եթե հասկանանք, որ, անկախ կոչերից, որոնք հնչում են, խոսքը գնում է համակարգային փոփոխության մասին, պետք է հասկանալ, թե ինչպես պետք է հասնել դրան: Սա անձերի կռիվ չէ, համակարգի մերժում է և նոր համակարգ հաստատելու պահանջ»,- ասաց  բանախոսը՝ հիշեցնելով՝ թավշա հեղափոխություն կոչվածը պահանջում է մեծ նախապատրաստական մեծ աշխատանք և մեծաքանակ կողմնակիցներ․  դա միայն հայտարարելով չի լինում: 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ