Մենք մեր սեփական արտադրողին պաշտպանելու խնդիր ունենք. վարչապետ
Կառավարության որոշմամբ «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը թեթև արդյունաբերության ոլորտում նախատեսում է իրականացնել 706,3 մլն ՀՀ դրամի ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 80 նոր աշխատատեղ՝ 70 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի […]