26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

Նիկոլայ Ռիժկովը հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում: «Հայաստանին ու Ռուսաստանին կապում են դարավոր բարեկամական կապեր: Երկու երկրների եղբայրական ժողովուրդներն անցել են բազմաթիվ փորձությունների միջով, եղել են միասին և՛ ուրախության, և՛ տխրության պահերին: Ահա այդ պատճառով մենք անտարբեր չենք հայ ժողովրդի ճակատագրով, և դրա […]

Ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 27-ին և 30-ին՝ կեսօրից հետո, 28-29-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-29-ը կնվազի 4-5 աստիաճանով, մայիսի 1-2-ը նույնքան կբարձրանա: Երևանում ապրիլի 27-ին և 30-ին՝ կեսօրից հետո, […]

Թուրքիայում ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավարներ են ձերբակալվել

Թուրքիայի Իզմիր քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության 4 պարագլուխներ են ձերբակալվել, որոնց շարքում է նաև Դեյր-էլ-Զորի (Դեր Զոր) «ամիր» Ք.Է.Հ.-ն: Նշվում է, որ Ք.Է.Հ.-ի՝ Իզմիրում գտնվելու փաստը հաստատվել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության Իզմիրի բաժանմունքի, Իզմիրի ոստիկանության հետախուզության և ահաբեկչության վարչությունների կողմից իրականացված համատեղ գործողության արդյունքում: Ահաբեկչական կառույցի բարձրաստիճան անդամը դատախազության ցուցումով ձերբակալվել է […]

Առնետավազք, թե՞… /տեսանյութ/

«Իրավիճակը փոխվել է և մարդիկ կարող են կոալիցիայից դուրս գալ, ես սա նորմալ եմ համարում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը: Շահումյանի խոսքով՝ մարդիկ կարող են սխալվել: Երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանն էլ նշում է, որ յուրաքանչյուր ոք ընտրության իրավունք ունի և սա չի կարելի առնետավազք համարել: Մանրամասները՝ տեսանյութում:

«Պետք չի միայն ասել Նիկոլ, Նիկոլ…»/տեսանյութ/

«Ես գիտեմ, որ Կարեն Կարապետյանին քաջալերել են, մոտավորապես գիտեմ նաև որտեղից»,-այսօր՝ ապրիլի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երաժիշտ, երգահան Եղիշե Պետրոսյանը: Պետրոսյանի խոսքով՝ Կարեն Կարապետյանը իրավունք չունի առաջնորդի հավակնություններ ունենալ.«Մի քիչ չի սազում»,-նշում է երաժիշտը: Գեղանկարիչ  Հաղթանակ Շահումյանն էլ ընդգծում է, որ պետք չէ պայքարը անձնավորել ու միայն ասել՝ Նիկոլ, Նիկոլ: Մանրամասները՝ տեսանյութում:

Նալբանդյանը Չիլիի դեսպանի հետ քննարկել է հայ-չիլիական համագործակցության հեռանկարները

Ապրիլի 27-ին արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չիլիի դեսպան Ռոդրիգո Նիետոյին (նստավայրը՝ Մոսկվա), ով Երևան էր ժամանել փոխանցելու Չիլիի արտգործնախարար Ռոբերտո Ամպուերոյի պատասխան ուղերձը` Հայաստանի և Չիլիի միջև միջպետական հարաբերությունների հաստատման քսանհինգամյակի կապակցությամբ: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ քառորդ դարի ընթացքում մեր երկու երկրների միջև ձևավորել են գործընկերային, փոխշահավետ հարաբերություններ և […]

«Թե ովքեր են քաղբանտարկյալներ, այդ հարցի լուծումը պետք է վերապահել մասնագիտացված հասարակական կազմակերպություններին»

Քաղբանտարկյալները, ովքեր կան Հայաստանում, պետք է, միանշանակ, ազատ արձակվեն, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե «Սասնա ծռերին» ազատելու որոշում կամ ինչ-որ այլ տարբերակ դատական պրոցեսին միջամտելու ունի արդյոք Փաշինյանը։ «Թե ովքեր են քաղբանտարկյալներ, այդ հարցի լուծումը պետք է վերապահել մասնագիտացված հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց քննարկումների արդյունքում […]

Արթիկում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով կասեցվել է արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրած  վերահսկողության արդյունքում Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող և «Արսեն-Գոհար» ՍՊԸ-ին պատկանող ալրային, կրեմային հրուշակեղենի և մսային կիսապատրաստվածքների արտադրամասում հայտնաբերել է մի շարք անհամապատասխանություններ, մասնավորապես՝ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային նեկայացվող պահանջների խախտումներով:  Պարզվել է նաև, որ բացակայել է արտադրվող հրուշակեղենի համար անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթը՝ համապատասխանության հայտարարագիրը (EAC): Ծառայությունը կասեցրել է […]

Ցույցերի ժամանակ վնասվել է Երևանի գույքը

Վերջին օրերի ցույցերի ժամանակ վնասվել է Երևան համայնքի գույքը՝ նստարաններ, աղբամաններ, ցուցանակներ: Այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս նշեց, որ հանձնարարել է կարճ ժամանակում վերականգնել այդ գույքը, որպեսզի Երևանն ընդունի հյուրերին: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի