13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Թուրքիայում ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավարներ են ձերբակալվել

Թուրքիայի Իզմիր քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության 4 պարագլուխներ են ձերբակալվել, որոնց շարքում է նաև Դեյր-էլ-Զորի (Դեր Զոր) «ամիր» Ք.Է.Հ.-ն: Նշվում է, որ Ք.Է.Հ.-ի՝ Իզմիրում գտնվելու փաստը հաստատվել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության Իզմիրի բաժանմունքի, Իզմիրի ոստիկանության հետախուզության և ահաբեկչության վարչությունների կողմից իրականացված համատեղ գործողության արդյունքում:

Ահաբեկչական կառույցի բարձրաստիճան անդամը դատախազության ցուցումով ձերբակալվել է այն պահին, երբ պատրաստվում էր սիրիացի փախստականների խմբի հետ միասին փախչել Եվրոպա:

Ք.Է.Հ.-ն 2017-ի դեկտեմբերի 14-ին ԻՊ-ի կողմից Սիրիայի Շաիդաթ բնակավայրում իրականացված 700 քաղաքացիկան անձանց սպանության կազմակերպիչներից մեկն է:

Նշվում է, որ ահաբեկիչները տեղափոխվել են Իզմիրի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք, որտեղ և հարցաքննվում են:

Աղբյուր`  ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ