26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

Բանակցությունները հեռանկարային են այն դեպքում, երբ կողմերը մեկը մյուսին լսելու ցանկություն ունեն․Կարեն Կարապետյանի հարցազրույցը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը   -Պարոն Կարապետյան, այսօր առավոտյան չգնացիք Նիկոլ Փաշինյանի հրավիրած բանակցություններին և Ձեր գնալը համարեցիք ոչ հեռանկարային՝ նկատի ունենալով, որ օրակարգը և ձևաչափը թելադրված է միակողմանի: Ըստ Ձեզ՝ հեռանկարային բանակցություններ ո՞ր դեպքում կլինեն:   -Մեր հայտարարության մեջ մեկնաբանել ենք դա, և որևիցե տարբերություն մեր նախկին մեկնաբանության հետ չկա […]

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին և շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարի հայտարարության կապակցությամբ, որտեղ նա մասնավորապես շեշտադրել է քաղաքական գործընթացների բացառապես խաղաղ ճանապարհով ընթանալու, զսպվածության դրսևորման և առկա խնդիրները երկխոսության միջոցով, Սահմանադրության, օրենքի գերակայության […]

Քննություն է տարվում՝ պարզելու լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանց ինքնությունը. մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ

ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապահովելու բողոքի ակցիաները լուսաբանելու ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի բազմակողմանի, օբյեկտիվ քննությունը։ 1 անձ ներգրավվել է որպես կասկածյալ։ – Ապրիլի 21-ին փաստաբանը հաղորդում է ներկայացրել առ այն, որ  ապրիլի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի ճանապարհին բողոքի ակցիան նկարահանելու […]

Կոստանյանը բացառում է Փաշինյանի օգտին քվեարկել

«Ցանկացած մարդ, որը գոնե մեկ անգամ ընթերցել է մեր Սահմանադրությունը, կհասկանա՝ ինչ է նշանակում իշխանափոխություն։ Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում իշխանափոխություն բացառապես ենթադրում է խորհրդարանական մեծամասնության փոփոխություն։ Վարչապետ կամ այլ պաշտոնյաների փոփոխությունը երբեք չի կարող դիտվել իշխանափոխություն: Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել, քանի որ խորհրդարանական մեծամասնության փոփոխություն չի եղել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ […]

Պուտինի զանգի նրբերանգները

Պուտինը հեռախոսազրույց ունեցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ Այս հեռախոսազանգը, ակնհայտորեն շարքայիններից չէր։ Ռուսաստանի ղեկավարն այս բարդ, պատասխանատու իրավիճակում ցույց տվեց, որ անտարբեր չէ իրավիճակին։ Իրականում բարդ եւ պատասխանատու իրավիճակը միայն Հայաստանին չի վերաբերում։ Հայաստանի այլ ուղղությամբ զարգանալը ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի համար. գրում է top-news.am-ը: Պուտինը զանգի ընկալումը Հայաստանում 1. Պուտինն իր աջակցությունը […]

Երկիրը պիտի առաջ տանեն, ոչ թե հետ. Դանիելյան

«Իմ քայլը» շարժման աջակիցներից դերասան Սերգեյ Դանիելյանն ասում է, որ այս շարժումը չի կարելի համարել աննախադեպ, քանի որ նույնը եղավ նաև 88-ին, երբ մեծաթիվ մարդիկ էին դուրս գալիս փողոց, ու նրանք արդյունքի հասան: «Այս համակարգը չէր կարող երկար շարունակվել, հիշենք՝ ինչքան խնդիրներ ենք մենք մատնանշել այս տարիների ընթացքում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Ըստ Դանիելյանի՝ հաջորդ […]

Ինչպե՞ս պետք է ուղիղ եթերում բանակցեն

Ո՛չ Հանրապետականը , ո՛չ Նիկոլ Փաշինյանը չպետք է դնեն նախապայմաններ, «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով՝ նշելով՝ իրենք բաց են ցանկացած քննարկման համար։ «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ խնդիրների բացառապես երկխոսության, բաց օրակարգով, առանց նախապայմանների քննարկման կողմնակից ենք։ Երբ ասում ենք առանց նախապայմանների, նկատի ունենք որ ո՛չ Հանրապետականը՝ ի […]

Այս գիշեր ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել առանց համարանիշի 14 մեքենա. Աշոտ Ահարոնյան

Այս գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 14 տրանսպորտային միջոց: Այս մասին Facebook-ի  իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նրա խոսքով, այդ մեքենաների վարորդները երթեւեկել են առանց հաշվառման համարանիշերի, ոչ սթափ վիճակում կամ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ «Բոլոր վարորդների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի