10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 27, 2018

Կարեն Կարապետյանը 4 նախարարների պարտականությունների կատարումը դրել է տեղակալների վրա

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանի վրա: Վարչապետի այլ որոշումներով, Կրթության եւ գիտության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են ԿԳ նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանի վրա, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պարտականությունները՝ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի վրա, Բնապահպանության […]

Դուք Նիկոլ Փաշինյանին պարտվել եք, տիկի՛ն Փոստանջյան. Գրիգոր Մինասյան

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանը ավագանու նիստին նշեց, որ քանի որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներն անընդհատ շեղվում են օրակարգից ու այս հարթակն օգտագործում են իրենց կուսակցության ճգնաժամից դուրս գալու միջոց պետք է ընդգծել հետևյալը. «Մինչև Կարեն Կարապետյանի կողմից Հայաստանի ղեկը իր ձեռքը ամբողջովին վերցնելը, երբ մեր երկիրը գտնվում էր քաոսային վիճակում, երբ մարզերում […]

Պաշտպանի աջակցությամբ լուծվել է Բաղանիսի մշտական ջրամատակարարման հարցը

Տավուշի մարզ կատարած հերթական այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի բնակիչները տեղեկացրել են ջրաչափերի բացակայության պատճառով խմելու  ջուրչլինելուվերաբերյալ։ Բաղանիսի վարչական ներկայացուցիչը Պաշտպանին հայտնել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգն անցկացրել է, սակայն անվճար ջրաչափեր չենտեղադրվել: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում պարզվելէ, որ «ՎեոլիաՋուր»ընկերության սպասարկման տարածքում Բաղանիս համայնքը […]

Անձին մեղադրանք է առաջադրվել ոստիկաններին հանիրավի մեղադրելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությամբ, այդ թվում` սուտ մատնություն կատարած անձանց ինքնախոստովանական ցուցմունքների արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները հանիրավի մեղադրվել են պաշտոնեական դիրքը չարաշահելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական  լիազորություններն անցնելու մեջ: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով վկա Դավիթ Եփրեմյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն […]

Մենք չենք կարող բավարարված զգալ, եթե չենք հասնում իսկական փոփոխությունների. Փաշինյան

«Ես գնահատում եմ, որ Ռուսաստանն, ինչպես միջազգային իրավունքը հարգող պետություն, չի միջամտում Հայաստանի հանրապետության ներքին գործերին»,-քիչ առաջ ասուլիսին հայտարարեց «Իմ քայլը» շարժման ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին: Փաշինյանն ընդգծեց, որ իրենք ունեն ժողովրդի մանդատը ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում: Նա ևս մեկ անգամ ասաց, որ […]

ՊԵԿ-ը պարզաբանում է

Նախօրեին հանրապետության հրապարակում Նոր կյանք գյուղի գյուղապետն իր ելույթում նշել է. «Երկու օր առաջ, երբ Ոսկետափ գյուղի մի կին իր նախաձեռնությամբ մասնակցում էր այս համաժողովրդական շարժմանը, ով փոքր խանութ ունի, իմացել են, որ գալիս է ու հարկային մարմինները մտնում են նրա խանութ և ՀԴՄ-ի պատրվակով տուգանում են»:  Այս հայտարարության հետ կապված Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում […]

Կարեն Կարապետյանը վստահ չէ իր բանակցային ուժերի վրա. Փաշինյան

«Սա նշանակում է, որ «Հանրապետական» կուսակցությունում ամբողջությամբ խառնաշփոթ է, քանի որ նրանք հայտարարել էին, որ պատրաստ են բանակցությունների, սակայն ինչպես տեսնում եք, պարոն Կարապետյանի տեղը դատարկ է»,-այս մասին քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» շարժման ղեկավար, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ այսօր նա ՀՀԿ-ի կողմից բանակցությունների մանդատ ունեցող, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն […]

ՀՀ դատախազությունն ընթացք է տվել հավաքների լուսաբանման ընթացքում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու դեպքերի մասին ահազանգերին

ՀՀ դատախազությունը, կարևորելով Հայաստանում ժողովրդավարության կայացման և ամրապնդման գործընթացում լրագրողների մասնագիտական օրինական գործունեության քրեաիրավական պաշտպանության գործուն մեխանիզմների և ընթացակարգերի երաշխավորումը, ձեռնարկում է օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերի արդյունավետ քննությունն ապահովելու ուղղությամբ:  Այս համատեքստում ՀՀ դատախազությունը մշտադիտարկման համապատասխան կառուցակարգերով իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահել վերջին օրերին հանրապետությունում ընթացող […]

Ներքաղաքական խնդրի լուծման միակ տեղը ԱԺ-ն է. Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ներքաղաքական իրավիճակի հետ կապված հանդիպումներ է ունենում քաղաքական դաշտի լայն սպեկտրի հետ, ոչ միայն Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների, այլ նաև նրանից դուրս, շատ ավելի լայն շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ՀՀ նախագահը նշել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում: «Այդ սպեկտրը բավականին մեծ է, պայմանական եթե նկարագրեմ՝ ձախից մինչև աջ: Իհարկե, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի