27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պաշտպանի աջակցությամբ լուծվել է Բաղանիսի մշտական ջրամատակարարման հարցը

Տավուշի մարզ կատարած հերթական այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի բնակիչները տեղեկացրել են ջրաչափերի բացակայության պատճառով խմելու  ջուրչլինելուվերաբերյալ։

Բաղանիսի վարչական ներկայացուցիչը Պաշտպանին հայտնել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը ջրամատակարարման և ջրահեռացման համակարգն անցկացրել է, սակայն անվճար ջրաչափեր չենտեղադրվել:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում պարզվելէ, որ «ՎեոլիաՋուր»ընկերության սպասարկման տարածքում Բաղանիս համայնքը ներառված չէ։ Այդ պատճառով ընկերությունը նշված տարածքում ծառայություններ մատուցելու պարտավորություններ չունի, իսկջրամատակարարման և ջրահեռացման համակարգ Բաղանիս համայնքում անցկացվել է ընկերության հետ առնչություն չունեցող բարեգործական ծրագրի շրջանակում։

Իրավասու կառույցների հետ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետագա աշխատանքի արդյունքում՝ 2018 թվականիհունվարամսից կնքվելէպայմանագիր «ՎեոլիաՋուր» ընկերությանհետ։ԱվելիուշՊաշտպանիաշխատակազմը տեղեկացվել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ ձեռք է բերվել թվով 200 ջրաչափ, ընթանում են տեղադրման աշխատանքներ և արդեն կանոնակարգված է ջրամատակարարումը։

 

Ստորև ներկայացնում ենք Նոյեմբերյանի համայնքապետարանի մամուլի հաղորդագրությունը՝

 

http://www.noyemberyan.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=435#.WuLc74hubct

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ