10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 27, 2018

ՀՀ Ազգային ժողովում խորհրդի նիստ է գումարվել

Ապրիլի 27-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում […]

Այս ճանապարհը տանում է ոչ թե «ՀՀԿ հեռացիր»-ին, այլ «Պետություն վերացիր»-ին

Քաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է. ««Սիրո և համերաշության» հասարակությունը չի կարելի փոխակերպել «ատելության և թշնամանքի» հասարակության: Չի կարելի այլախոհությունը պիտակավորել որպես ազգային դավաճանություն: Չի կարելի պաշտոններ խոստանալ և պատգամավորներին «զախոդվել» ու ասել, որ քաղաքական առևտրով չեք զբաղվում: Չի կարելի ազդարարել ազատության մասին ու ճնշել մնացածի […]

Դաշնակցությունը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ

Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է. մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր: Սույն […]

Պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Գյումրի

Այսօր՝ ապրիլի 27-ին, Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Գյումրի երեկոյան Վարդանանց հրապարակում նախատեսվող հանրահավաքի կապակցությամբ: Բացի այդ, նշենք` քաղաքացիներն ահազանգ ունենալու դեպքում կարող են զանգահարել ինչպես թեժ գծի 116 անվճար հեռախոսահամարին, այնպես էլ Շիրակի մարզային ստորաբաժանում (ք․Գյումրի, ՄհերՄկրտչյան 44, բն.46, հեռ․ +374 312 4 19 81): Երևանում և մարզերում հավաքներ նախաձեռնելու […]

Միջադեպ ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում․ երկու անձ ձերբակալվել է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ապրիլի 26-ին՝ ժամը 8-ի սահմաններում, մի տղամարդ ու մի երիտասարդ, որոնք գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ, եկել են ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունք ու հայհոյանքներ տվել։ Բաժանմունքի ծառայողները փորձել են կարգի հրավիրել նրանց, սակայն նրանք շարունակել են ագրեսիվ վարքագիծ դրսևորել։ Այդ ընթացքում տղամարդը դանակով հարվածել է բաժանմունքի օպերլիազորներից մեկի որովայնին։ Ոստիկանության ծառայողին մարմնական վնասվածք հասցնելուց […]

Մեր ընտանիքի ողբերգությունը չքաղաքականացնել․ Սարալանջի ավտովթարից մահացած փոքրիկի հարազատների հայտարարությունը

Հարգելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հայրենակիցներ, Խնդրում ենք մեր ընտանիքի ողբերգությունը չդարձնել անընդունելի շահարկումների առարկա և չքաղաքականացնել։ Ինչպես նաև պահանջում ենք չօգտագործել մեր փոքրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի լուսանկարները՝ առանց թույլտվության և հորդորում ենք ենթադրությունների վրա հիմնված հրապարակումներ չկատարել։ Նախքան հայտարարությունը տարածելը փորձել ենք լրատվամիջոցների հետ անհատական կապ հաստատել և խնդրել, որպեսզի հեռացնեն նախկինում արված […]

Հայտնաբերվել են հարկային պարտավորությունից խուսափելու դեպքեր. հարուցվել են քրեական գործեր

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նյութեր են նախապատրաստվել մի քանի ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարումից միտումնավոր խուսափելու դեպքերի կապակցությամբ:  Նախապատրաստված նյութերից մեկով  «Ա. Գ.» ՍՊԸ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հարկային տեսչությունում առկա տեղեկատվական բազայի տվյալների վերլուծությամբ՝ ընկերության 2014-2015թթ. իրականացրած գործունեության արդյունքներով կազմված և […]

Մոսկվան սպասում է ՀՀ վարչապետի ընտրությանը․ Պեսկով

Մոսկվա ժամանած ՀՀ ներկայացուցիչների հետ շփումները կենտրոնացած են եղել երկրում առաջացած ճգնաժամի արագ սահմանադրական կարգավորման անհրաժեշտության շուրջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Tass.ru-ի  փոխանցմամբ՝ ՊԵսկովն ասել է, որ բանակցություններն ընթացել են գերատեսչությունների գծով։ «Նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ շփումները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի