13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Մեր ընտանիքի ողբերգությունը չքաղաքականացնել․ Սարալանջի ավտովթարից մահացած փոքրիկի հարազատների հայտարարությունը

Հարգելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ և հայրենակիցներ,

Խնդրում ենք մեր ընտանիքի ողբերգությունը չդարձնել անընդունելի շահարկումների առարկա և չքաղաքականացնել։ Ինչպես նաև պահանջում ենք չօգտագործել մեր փոքրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի լուսանկարները՝ առանց թույլտվության և հորդորում ենք ենթադրությունների վրա հիմնված հրապարակումներ չկատարել։

Նախքան հայտարարությունը տարածելը փորձել ենք լրատվամիջոցների հետ անհատական կապ հաստատել և խնդրել, որպեսզի հեռացնեն նախկինում արված անհարկի հրապարակումները (ինչպես, օրինակ, blognews.am, yerevannews.am, comment.am, blog.mediamall.am, 168.am և այլ կայքեր), սակայն հաշվի առնելով դրանց արագընթաց տարածումը, անհրաժեշտ ենք համարում դիմել հանրությանն ու լրատվամիջոցներին և խնդրել, որպեսզի զերծ մնան մեր վիշտը էլ ավելի բորբոքելուց և այս թեման անհարկի շոշափելուց։

Տեղյակ ենք պահում նաև, որ եթե քրեական գործի ընթացքում կամ դրա ավարտից հետո հանրային աջակցության կարիք լինի, ինքներս կդիմենք հանրությանը։

Շնորհակալ կլինենք ըմբռնման համար

Ապրիլի 23-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում Երևանի Սարալանջի փողոցում տեղի ունեցած վթարի արդյունքում վաղաժամ մեզնից հեռացած փոքրիկ Յուրի Պապովի ընտանիք

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ