28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 18, 2018

«Պետք չէ անվերջ չարաշահել իշխանության համբերությունը»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծում է՝ իշխանությունները մինչև օրս խիստ զսպվածություն են ցուցաբերել Փաշինյանի և նրա աջակիցների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ զգուշացնում է՝ «քաղաքական անհեռատեսություն է անվերջ շահարկել իշխանությունների քաղաքական կամքն ու համբերությունը»։ Ընդ որում, Հանրապետականի խոսնակը Ոստիկանության կողմից հատուկ միջոցների գործածումը, որոնց արդյունքում մի քանի տասնյակ քաղաքացիներ վնասվածքներ ստացան, համաչափ և խիստ զսպված է […]

«Երևա՛ն, դու հրաշալի ես». Լապշինը Հայաստանում է

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը գտնվում է Հայաստանում։ Նա Արցախ այցելելու համար Ադրբեջանում ազատազրկման դատապարտվելուց եւ հետո ազատ արձակվելուց հետո առաջին անգամ այցելել է Հայաստան։ «Երևան, դու հրաշալի ես: Իսկ երևանցիները հրաշալի մարդիկ են»,- իր բլոգում գրել է Լապշինը: Լապշինը Երևան է ժամանել ապրիլի 20-22-ն անցկացվող Tour Expo 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու։

Բերման ենթարկվածների մեջ կան անչափահասներ

Կենտրոնի ոստիկանության մոտ շարունակում են հավաքված մնալ բերման ենթարկված քաղաքացիների հարազատները: Ծնողներից ոմանք չգիտեն, թե ինչ հանգամանքներում են բերման ենթարկվել իրենց երեխաները:  Արդեն ազատ արձակված մանկավարժները ծնողներին տեղեկացրել են, թե ոստիկանության բաժանմունքում կան անձինք, որոնք վկայություն են տալիս, որ այդ երիտասարդներին տեսել են ցույցերին:  «Տղայիս դասղեկը հաղորդեց, որ կներեք արտահայտության համար՝ բոմժեր են ներսում, որոնց […]

Կտաքանա

  Հանրապետության տարածքում` Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի երեկոյան ժամերին, 20-21-ը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: 20-21-ը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը, 19-ին, […]

«Առաջին ոստիկանը, որը կանցնի ժողովրդի կողմը, կստանա 10 000 դոլար»

«Արտասահմանի մեր հայրենակիցները ակցիա են ուզում անել։ Հիմա զբաղված են դրամահավաքությամբ։ Երբ առաջին միլիոն դոլարը հավաքվի, ակցիան կսկսեն»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Արա Ներսիսյանը: «Առաջին ոստիկանը, որը կանցնի ժողովրդի կողմը, կստանա 10 000 դոլար, հաջորդները երկուհազարական դոլար։ Սպասենք»,- գրել է նա:

Մեքենան բախվել է խանութի աստիճաններին ու շրջվել

Ապրիլի 18-ին, ժամը 03:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ա., 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ավտոպահեստամասերի խանութներից մեկի […]

Մեկի քթից եթե արյուն գա, դա շատ լուրջ բեռ ու պատասխանատվություն է. Շարմազանով

«Իշխանությունը մինչ այս պահն ունեցել է շատ առիթներ անօրինական գործողությունները զսպելու: Եթե Ֆրանսիայում, Գերմանիայում կամ ԱՄՆ-ում ոստիկանի վրա հարձակվեն, պետական կառույցներ շրջափակեն, վիրավորեն, դա օրինակա՞ն է, թե՞ անօրինական»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով հանրապետությունում ընթացող ցույցերից: Շարմազանովը կոչ արեց և իշխանությանը, և ոստիկանությանը, և ուժային կառույցներին, ցույցի մասնակիցներին […]

Բողոքի ակցիաները գովելի են, եթե ամեն ինչ տեղի է ունենում օրենքի շրջանակում. ՀՀԿ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը գտնում է, որ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները բարձրացնում են Հայաստանի միջազգային հեղինակությունը, եթե նրանց մասնակիցները չեն խախտում օրենքը: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:  «Բողոքի ակցիաները, ցույցերը, հանրահավաքները ոչ միայն բնական են, ընդունելի, այլեւ գովելի են, եթե ամեն ինչ տեղի է ունենում օրենքի շրջանակում, ներառյալ իշխանությունների, ցուցարարների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի