31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պետք չէ անվերջ չարաշահել իշխանության համբերությունը»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծում է՝ իշխանությունները մինչև օրս խիստ զսպվածություն են ցուցաբերել Փաշինյանի և նրա աջակիցների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ զգուշացնում է՝ «քաղաքական անհեռատեսություն է անվերջ շահարկել իշխանությունների քաղաքական կամքն ու համբերությունը»։

Ընդ որում, Հանրապետականի խոսնակը Ոստիկանության կողմից հատուկ միջոցների գործածումը, որոնց արդյունքում մի քանի տասնյակ քաղաքացիներ վնասվածքներ ստացան, համաչափ և խիստ զսպված է համարում։ Այս մասին նա նշել է «Ազատության» հետ զրույցում:

«Ազատություն». – Իսկապես նորմա՞լ եք գնահատում ձայնային նռնակների նետումը։

Շարմազանով. – Ոստիկանությունը նաև նրա համար է, որպեսզի պահպանի սահմանադրական ու հասարակական կարգը։ Ես, որպես քաղաքացի, ոստիկանության գործողությունները գնահատում եմ խիստ պրոֆեսիոնալ և իրավաչափ, նույնիսկ շատ զսպված։

«Ազատություն». – Դուք կարո՞ղ եք վստահեցնել, որ իշխանությունը, ոստիկանությունը, ոստիկանապետը, ինչպես նաև ընդդիմությունը երեկ նշեց, որ ենթարկվում է արդեն ուղիղ վարչապետին, զերծ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են բերել արյունահեղության։

Շարմազանով. – Ես կարող եմ վստահեցնել, որ իշխանությունները բացառապես իրականացնելու են գործողություններ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության մայր օրենքից՝ Սահմանադրությունից և ՀՀ օրենսդրությունից, բայց անվերջ շահարկել իշխանությունների քաղաքական կամքն ու համբերությունը՝ դա էլ քաղաքական անհեռատեսություն է և ավանտյուրա է։ Իմ կոչը մեր ժողովրդին՝ մի հատ հասկանանք ի՞նչ ենք ուզում։ Խաղաղություն, համերաշխություն, սեր եմ ցանկանում, միգուցե ինքը [Նիկոլ Փաշինյանը] մեզ չի սիրում, բայց ինքն էլ է մեր եղբայրը, մեր քաղաքացին է, մեր պառլամենտի գործընկերն է։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ