25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 18, 2018

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարների հետ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցների հետ զրուցել է ստեղծագործական միությունների կողմից գրականության, արվեստի, կինոյի, թատրոնի եւ  լրագրության,բնագավառներում իրականացվող աշխատանքների, առկա խնդիրների, ինչպես նաև դրանց լուծման հնարավորությունների մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները դարձնել շարունակական:

«Այդպիսի երկիրը նորմալ զարգանալ չի կարող»

«Ես, հարկե, շատ կուզենայի, որ մեր երկրում առկա խնդիրները լուծվեին կաբինետներում, քննարկումների ժամանակ,  բայց  մեզ մոտ խնդիրները շատ են, կուտակվել են՝ բոլոր ոլորտներում», –  անդրադառնալով  հանրային ընդվզումներին ու բողոքի ցույցերին՝ Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը։ Ըստ նրա՝ մեր երկրում ստեղծված իրավիճակը միայն մեր մեղքով չի առաջացել։ «Դա միայն մեր մեղքը չէ․ […]

Ամեն օր աղոթենք մեր իշխանավորների համար

ՏԵՂԻՆ Է ՀԻՇԵԼ ՍԱՂՄՈՍԱՐԱՆԻ ՀԵՏԵՒՅԱԼ ԽՈՍՔԵՐԸ. ”Իսկ ահա սրանք, քանի որ տեսան, թե չունեն իրենց փոխարինողներ, այդ պատճառով էլ հանդո՛ւգն դարձան և սկսեցին Աստծուց չերկյուղե՛լ”:  ՄԱՂԹԵՆՔ, ՀԻՆ ՆՈՐԵՐԸ ԿԱՄ ՆՈՐ ՀՆԵՐԸ ԱՍՏԾՈՒՑ ԵՐԿՅՈՒՂ ՈՒՆԵՆԱՆ, ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՄԲ ՁԵՌՔ ԲԵՐԵՆ ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՐՁՆՈՂ ԱՅԴ ԵՐԿՅՈՒՂԸ, ԵՒ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԱՐԳԱԾ ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՄ ԻՆՉ ԱՐԵԼ ԵՆ, ԱՐԴԵՆ ՈՒՂՂԵՆ ԵՒ ՆՈՐԵՐԸ ՉԱՆԵՆ: […]

Բելգիայի թագավորը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Ֆիլիպ Թագավորը: Ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկու երկրների միջև առկա գերազանց դիվանագիտական կապերն էլ ավելի կզարգանան»:

Հացի երեք արտադրամասերի գործունեությունը դադարեցվել է

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացրել Արարատի մարզի Դաշտավան գյուղում գործող «Հարի» ՍՊԸ-ին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ և Վայոց Ձորի Գետափ գյուղերում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր Արման Բաբայանին և Սամվել Խլոյանին պատկանող հացի արտադրամասերում: Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի […]

Կոչ ենք անում զերծ մնալ երեխաներին հավաքներին ու երթերին ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից. Պաշտպան

Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է դեպքեր, երբ մի շարք անձինք, այդ թվում՝ հանրային ճանաչում ունեցող գործիչներ այցելում են հանրակրթական դպրոցներ և դպրոցների տնօրեններից ու ուսուցչական կազմերից պահանջում ապահովել իրենց մուտքը դպրոցներ՝ երեխաներին քաղաքական բնույթի հավաքներին ու երթերին ներգրավելու համար: Ընդ որում, դպրոցներ իրականացվող այցերի հրապարակված տեսանյութերիցերևում է, որ երեխաներին նշված զանգվածային միջոցառումների […]

Վիգեն Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեցին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելու մասին: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Էդվարդ Աղվանի Նալբանդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Մարդիկ քվեարկել են իրենց համոզմունքով. Սերգեյ Բագրատյանը՝ վարչապետի թեկնածուի քվեարկությունից

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասում է, որ մեծ հաշվով վարչապետի թեկնածու երեկվա քվեարկությունը տեխնիկական մի բան էր, քանի որ ժողովուրդն իր ընտրությունն արդեն կատարել է ապրիլի 2-ին: «Եթե լիներ քաղաքական որոշում՝ չքվեարկել, չմասնակցել, մենք պիտի ենթարկվեինք, բայց քանի որ ազատ էր թողնված, յուրաքանչյուրը կատարեց իր քվեարկությունը»,-նշեց նա: Բագրատյանն ինքը երեկ քվեարկությանը չմասնակցեց: Իր […]

Մեղադրանք է առաջադրվել զինված ուժերի փոխգնդապետին

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում մեղադրանք է առաջադրվել զինված ուժերի փոխգնդապետին՝ խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություններ կատարելու համար: Կատարված բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ փոխգնդապետը, տարբեր զորակոչիկների ծառայությունը նախընտրելի տարածքներում տեղակայված զորամասերում, իբր, պաշտոնատար անձի միջոցով կազմակերպելու համար կաշառք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի