13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Մարդիկ քվեարկել են իրենց համոզմունքով. Սերգեյ Բագրատյանը՝ վարչապետի թեկնածուի քվեարկությունից

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասում է, որ մեծ հաշվով վարչապետի թեկնածու երեկվա քվեարկությունը տեխնիկական մի բան էր, քանի որ ժողովուրդն իր ընտրությունն արդեն կատարել է ապրիլի 2-ին: «Եթե լիներ քաղաքական որոշում՝ չքվեարկել, չմասնակցել, մենք պիտի ենթարկվեինք, բայց քանի որ ազատ էր թողնված, յուրաքանչյուրը կատարեց իր քվեարկությունը»,-նշեց նա:

Բագրատյանն ինքը երեկ քվեարկությանը չմասնակցեց: Իր այդ ընտրության մասին նա նշեց, որ հաճախ է լինում այնպես, որ ինքն ուղղակի չի մասնակցում քվեարկությանը՝ դրանով իսկ արտահայտելով իր վերաբերմունքը: «Այդ մարդիկ այդ թեկնածությունն ունեին վաղուց, և երբ դու վստահ ես, որ քո քվեարկությունը ոչ մի արդյունք չի ունենալու…մենք ասում ենք, որ նոր պառլամենտական համակարգում անձերը տեղ չունեն, համակարգն է կարևոր, մենք պետք է գնանք համակարգային փոփոխությունների»:

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ խորհրդարանի կողմից, «Ծառուկյան» խմբակցության որոշ պատգամավորներ ևս կողմ էին:

Սերգեյ Բագրատյանն ասում է՝ մարդիկ քվեարկել են իրենց համոզմունքով:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ