16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Բողոքի ակցիաները գովելի են, եթե ամեն ինչ տեղի է ունենում օրենքի շրջանակում. ՀՀԿ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը գտնում է, որ Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները բարձրացնում են Հայաստանի միջազգային հեղինակությունը, եթե նրանց մասնակիցները չեն խախտում օրենքը: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

 «Բողոքի ակցիաները, ցույցերը, հանրահավաքները ոչ միայն բնական են, ընդունելի, այլեւ գովելի են, եթե ամեն ինչ տեղի է ունենում օրենքի շրջանակում, ներառյալ իշխանությունների, ցուցարարների եւ ոստիկանության գործողությունները:

Դա նորմալ երեւույթ է ժողովրդավարական երկրների համար, քանի որ դրանցում այնպես չի լինում, որ իշխանությունների գործողությունները ընդունվեն հասարակության բոլոր շերտերի կողմից: Միշտ էլ կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հաշտվել առկա խնդիրների հետ եւ փողոց են դուրս գալիս՝ իրենց դժգոհությունը օրենքով նախատեսված ձեւերով արտահայտելու համար», – ասաց պատգամավորը:

 

Խոսելով ակցիաների մասնակիցների դեմ կիրառված հատուկ միջոցների մասին՝ Մինասյանն ընդգծեց, որ դա օրինական էր, հակառակ դեպքում՝ ոստիկանությունը չէր դիմի նման քայլի:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ