27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 11, 2018

Հակառակորդի ի՞նչ ռեզերվեներ են ոչնչացվել 2016թ.-ին. Սենոր Հասրաթյանն արձագանքել է գեներալ Հասանովի հայտարարություններին

Օրերս ադրբեջանական բանակի կորպուսի հրամանատարներից գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը, ծավալուն հարցազրույց է տվել armiya.az էլեկտրոնային պարբերականին՝ երկամյա վաղեմության առճակատումը ներկայացնելով որպես ադրբեջանական բանակի փայլուն հաղթանակ: ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սեփական բանակի հասցեին շռայլություններ չխնայած ադրբեջանցի բարձրաստիճան հրամանատարը չի զլացել նաև «փնովել» հայկական բանակի գործողությունները՝ նշելով, որ 2015թ.-ից սկսած հայկական կողմը տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթի տակ էր պահում առաջնագծի մոտակայքում տեղակայված […]

Ապրիլի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2018 թվականի ապրիլի 16-ից գործարկվելու են Երևան քաղաքի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Միջազգային կազմակերությունը ցանկություն ունի Հայաստանում «Տվյալների մշակման կենտրոն» ստեղծել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը ապրիլի 11-ին ընդունեց «Տվյալների մշակման կենտրոնների» (Data center) ստեղծման ոլորտում մասնագիտացած «ETIX EVERYWHERE» ընկերությունների խմբի պատվիրակությանը՝ միջազգային բիզնեսի զարգացման մասնագետ Մուհամեդ Եղթեդարի գլխավորությամբ։   «ETIX EVERYWHERE»-ի ներկայացուցիչները նախարարի պաշտոնակատարին ներկայացրին իրենց գործունեության շրջանակները։  Նշվեց, որ ծրագրեր են իրականացնում տարբեր մայրցամաքներում՝ Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի, Աֆրիկայի երկրներում։  […]

Հնչակները փորձել են ծաղիկներ «նվիրել» Արամ Հարությունյանին. մանրամասներ/տեսանյութ/

Հնչակյան կուսակցության երեք անդամներ երեկ` ապրիլի 10-ին գնացել են Ազատության հրապարակ և փորձել ծաղիկներ «նվիրել» հացադուլ հայտարարած քաղաքական գործիչ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին: Այս մասին Արամ Հարությունյանը մանրամասնեց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: Մանրամասները` տեսանյութում:

ՀՀԿ-ն դեռ չի քննարկել փոխվարչապետերի թեկնածուների հարցը (տեսանյութ)

ՀՀԿ-ում չեն քննարկել առաջին փոխվարչապետի ու երկու փոխվարչապետերի թեկնածության հարցերը. ՀՀԿ ԳՄ նիստից ՀՀԿ փոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Բոլոր այդ հարցերին ժամանակ կունենանք անդրադառնալու, խորհրդի նիստին կքննարկենք այդ հարցը, այս պահին մենք միայն պետք է ներկայացնենք ԱԺ վարչապետի թեկնածուին»,-ասաց նա: Էդուարդ Շարմազանովն ասաց, որ փոխվարչապետերի հարցը կքննարկեն հետագայում: Նախարական պորտֆելների հարցը ևս, ըստ նրա, […]

Կրակեմ Հրաչն էլ կարող է գալ, բայց առանց զենքի. հացադուլի մեջ գտնվող քաղաքական գործիչը մանրամասնեց /տեսանյութ/

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը արդեն երրորդ օրն է հացադուլ է հայտարարել` Ազատության հրապարակում: Քաղաքական գործիչը իր այս քայլով միավորման կոչ է անում: Հարությունյանը նշում է, որ եթե անգամ ժողովրդի մոբիլիզացիա չլինի մինչև ապրիլի 17-ը, ապա դա կլինի մոտ ժամանակահատվածում.«Կառույցը միևնույնն է փլվելու է, քանի որ համակարգը այդ մարդու վրա է հենված»,-Henaran.am-ի թղթակցի հետ […]

«Քաղաքացիական պայմանագիրն» այսօր իր խմբակցությունում փոքրամասնություն է. Շարմազանով (տեսանյութ)

«Սա չի նշանակում, որ «Հանրապետականում» այլ գործիչներ չկան, բայց լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է»,-քիչ առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ավելի վաղ նա հայտարարեց, որ կուսակցության գործադիր մարմինը քննարկել է ու միաձայն որոշել է, որ վարչապետի իշխանական թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու: ՀՀԿ-ն, ըստ Շարմազանովի, […]

Դանակահարություն ավտոլվացման կետում. կասկածյալը ձերբակալված է

Ապրիլի 9-ին, ժամը 1.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկից «ձախ էպիդոքսալ շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1995 թ. ծնված Ռազմիկ Գ.-ին, իսկ ժամը 5.05-ին, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1996 թ. ծնված Սեդրակ Մ.-ն: Ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված