15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը նկատում է.
«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին:

Երեկ ադրբեջանական SOCAR-ի նախագահ Նաջաֆի հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմի» նախագահ Միլլերը հատուկ ընդգծեց Հայաստան բնական գազի մատակարարման գործում Մոսկվայի հետևողականությունն ու կարևոր դերակատարումը:

Հարցը հանդիպման օրակարգ էր բերվել Մոսկվայի նախաձեռնությամբ:

Բնականաբար, ռուս-ադրբեջանական գազային բանակցություններում հայաստանյան ուղղությունը ներառելու համար անհրաժեշտ էր որևէ ֆորմալ առիթ: Որպես այդպիսին «Գազպրոմի» նախագահն օգտագործեց 2021 թ.-ի մարտին Ադրբեջան-Վրաստան լոգիստիկայով Հայաստան 150 մլն խմ բնական գազի արտահանումը՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազամուղի վերանորոգման նպատակով կանգնեցման պատճառով:

Իրականում սա մի առիթ է, որը վաղուց կորցրել է իր արդիականությունը: Ավելին՝ նույնիսկ 2 տարի առաջ այն իր մեջ չեր պարունակում որևէ աշխարհաքաղաքական բացադրիչ՝ հանդիսանալով բացառապես որպես կարճաժամկետ տեխնիկական լուծում:

Ու չնայած դրան, այսօր՝ Երևանի ու Բաքվի միջև ընթացող գազային ռեվերանսների պայմաններում, Միլլերը հիշեցնում է դրա մասին՝ ցույց տալով, որ Բաքուն լավագույն դեպքում կարող է առանձին տեխնիկական խնդիրների լուծման համար հանդես գալ որպես Ռուսաստան-Հայաստան «էներգետիկ երկխոսության» մասնակից, ինչես դա եղավ 2021 թ.-ին:

Բնականաբար, հասկանում ենք, որ Միլլերի երեկվա հայտարարությունը ոչ այնքան գազի ու տնտեսական համագործակցության, որքան աշխարհաքաղաքական ուղենիշների մասին էր:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ