08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը սարսափում է ադրբեջանցի փախստականների վերադարձից. Հրապարակ

Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները» կվերադառնան Հայաստան, թեեւ ոմանք չեն հավատացել, որ ադրբեջանցիները կհամարձակվեն դա անել։ Սակայն Ալիեւի շարունակական պնդումները կասկածի տեղիք չեն տալիս։ Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ սա միակ հարցն է, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց։ Եվ երբ կուսակցական հավաքներից մեկի ժամանակ թեման թեժ քննարկվել է, Փաշինյանը լսողի դերում է եղել։

Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրքում գրել է․ «․․․Ու չնայած Մարկոն ինձ 15 թիվը հիշեցրեց, ես մտքով 88 թվին հասա: Աստված իմ, որքան է մեր բախտը բերել, որ մենք կարողացել ենք առանց գլխացավանքի, առանց մի հատիկ կրակոցի Հայաստանն ազատել ադրբեջանցիներից: Ի՞նչ կլիներ, եթե հայաստանաբնակ ադրբեջանցիները մնային եւ դառնային անկախ Հայաստանի քաղաքացի, կամ էլ մինչ այդ Հայաստանի ներսում զինված բախում սկսվեր: Դա կլիներ մեր վերջը: Եվ մեր պատմության այդ հատվածը մինչ օրս ինչպես հարկն է ընկալված չէ, այդ պատմությունը կերտողները գնահատված չեն: Զարհուրելի է ուղղակի:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում :

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ