26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վիտամին D-ի պակասը հղիների մոտ կարող է ազդել պտղի հետագա զարգացման վրա

Ավստրալացի գիտնականները վիտամին D-ի պակասը հղիության ընթացքում կապել են հետագայում երեխայի խոսքի հնարավոր շեղումների մեծացման հետ:

Ինչպես գրում է WebMD-ն, այսպիսի եզրակացության է եկել Արևմտյան Ավստրալիայի հետազոտողների խումբը:
Հետազոտությունը տպագրվել է Pediatrics ամսագրում:

Հետազոտությանը մասնակցել են 743 հղի ավստրալուհիներ: Հղիության 18 շաբաթականում բոլոր հղիների մոտ որոշել են արյան մեջ D խմբի վիտամինների մակարդակը: Դրանից հետո սկսել են հետազոտել երեխաներին:

Պիբոդիի թեստը, որն արտացոլում է բանավոր կարողությունների մակարդակը, անցել է շուրջ 5 տարեկան 534 երեխա և 10 տարեկան 474 երեխա:

Կանանց բաժանել են երկու խմբի` դեֆիցիտ ունեցող (47 նանոմոլ լիտրին) և արյան մեջ D վիտամինի նորմալ պարունակությամբ:

Հետազոտության արդյունքների համաձայն` խոսքի հմտությունների զարգացման շեղումներ երկու անգամ ավելի նկատվում է առաջին խմբի ավստրալուհիների երեխաների մոտ: Գիտնականները կարծում են, որ արյան մեջ D վիտամինի պակասը հղիության երկրորդ եռամսյակում, երբ ձևավորվում է պտղի գլխուղեղը, նպաստում է, որ երեխաների մոտ հետագայում առաջանան բանավոր խոսքի հետ կապված խնդիրներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ