25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Պինգվինները ոչնչացման եզրին են /Տեսանյութ/

Բրիտանական Antarctic Survey-ի գիտնականները բացահայտել են, 2023 թվականին Անտարկտիդայում սառույցի ռեկորդային ցածր մակարդակը հանգեցրել է պինգվինների պոպուլյացիայի լայնածավալ

կորուստների:

Antarctic Science (AS) գիտական ​​ամսագրի փոխանցմամբ՝ կայսերական պինգվինները տառապում են արդեն երկու տարի անընդմեջ։

Սառույցի հալվելը զրկում է նրանց բազմացման և մեծացման վայրերից։

Նշենք, որ այս ընթացքում Անտարկտիդայում ծովի սառույցի ծավալի կրճատումը հասել է 30%-ի՝ 1981-2010 թվականների միջին ցուցանիշի համեմատ։

Պինգվինները հոգ են տանում իրենց ձագերի մասին այնքան ժամանակ, մինչև նրանք ունենան անջրանցիկ փետուրներ:

Եթե ​​սառույցը շատ շուտ է հալվում, պինգվինների ձագերը կարող են սառչել և խեղդվել:

Գիտնականները նախազգուշացրել են, որ կայսեր պինգվինների 99%-ը կարող է անհետանալ մինչև դարավերջ, եթե Անտարկտիդան շարունակի հալվել նույն արագությամբ:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ