500 հազար եվրո դրամաշնորհ՝ կառավարությանը
Կառավարությունը հաստատեց որոշում, ըստ որի Զարգացման ֆրանսիական գործակալությունը դրամաշնորհ կտրամադրի Հայաստանի կառավարությանը։ Ըստ համաձայնագրի` Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին կտրամադրի մինչև 500 հազար եվրո դրամաշնորհ՝ Հարկային օրենսգրքի լիարժեք կիրարկումն ապահովելուն աջակցելու նպատակով։ Համաձայնագրի տեքստում նշվում է, որ շահառուն Կառավարությանն առնթեր Պետական եկամուտների կոմիտեի միջոցով մտադիր է իրականացնել համապատասխան միջոցներ՝ միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու համար, […]