27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2018

Նախագահն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին: Ողջունելով հյուրին և ընդգծելով, որ հայ-հունական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն և լի են բարեկամության բազմաթիվ դրսևորումներով՝ Հանրապետության Նախագահը պատահական չի համարել, որ երկու ժողովուրդների հարաբերություններին հատուկ է փոխըմբռնման և փոխվստահության բարձր մակարդակը: Սերժ Սարգսյանը ուրախությամբ է արձանագրել, որ միջպետական […]

Ավարտին են մոտենում ուղենիշ-ցուցանակների նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքի փողոցներում տեղադրված ուղենիշ-ցուցանակների նորոգման ու արտաքին տեսքի թարմացման աշխատանքները Երևանի քաղաքապետարանի ամենամյա գործառույթներից են: Երևանի հիմնադրման 2800-ամյակին ընդառաջ այդ աշխատանքներն ավելի մեծ թափ են ստացել. դրանցում ընդգրկվել են ոչ միայն Երևանի քաղաքապետարանի, այլ նաև մասնավոր ընկերությունների տեղադրածները: Երևանի քաղաքապետարանի կողմից  ամբողջովին նորոգվել են մայրաքաղաքի տարբեր հատվածների խաչմերուկներում ու անցումների հարակից հատվածներում տեղադրված  80-ից ավելի […]

Խոհեմությունից զուրկ թագավորը մեծ անիրավություն անող է

Խոհեմությունից զուրկ թագավորը մեծ անիրավություն անող է, բայց անիրավությունն ատողը երկար կյանք կունենա։ Մահապարտի համար երաշխավոր եղած մարդը փախստական է դառնում և չի հաստատվում ոչ մի տեղ։ Խրատի՛ր որդուդ, և նա հանգստություն կտա քեզ, զարդ կլինի քո հոգու համար և չի հնազանդվի անօրեն ազգի։ Ով գնում է արդարության ճանապարհով, օգնություն է գտնելու, իսկ ով ծուռ […]

Վարչապետը հորդորել է այնպիսի մեխանիզմ կիրառել, որը բիզնեսի համար որևիցե խոչընդոտ չստեղծի

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից՝ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, ստուգումները համապատասխան ստուգաթերթերով իրականացնելու հնարավորությունն ապահովելու հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Վարչապետը հորդորել է այնպիսի մեխանիզմ կիրառել, որը բիզնեսի համար որևիցե խոչընդոտ չստեղծի:

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանն ամրացված հիմնական գույքը կամրացվի Կառավարությանը

Կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանն ամրացված հիմնական գույքը կամրացվի Կառավարությանը։ Նախագիծը չզեկուցվող էր։ Հիշեցնենք, որ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և հարակից ներկայացված օրենսդրական փաթեթը, ըստ որի Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը չի լինելու նոր կառավարության կազմում։ «Գույք հետ վերցնելու և […]

Հրազդանում ջերմոցային տնտեսություն կկառուցվի, Ապարանում՝ մանկապարտեզ, իսկ Փարաքարում՝ ՏՏ կենտրոն

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում խոշոր ներդրումային ծրագրի իրականացման նպատակով հողերի միավորման գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝  հնարավորություն կստեղծվի միավորելու շուրջ 30 հա մակերեսով առանձին հողակտորները, որոնց վրա կիրականացվի մոտ 10 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր: Կկառուցվի 30 հա մակերեսով ջերմոցային տնտեսություն, կստեղծվի ավելի քան 250 նոր աշխատատեղ, […]

Նախագահին քրեակատարողական վարչության պետը զեկուցել է ոլորտում 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված ծրագրերի մասին

Հանրապետության Նախագահի հետ այսօր աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը զեկուցել է քրեակատարողական ծառայության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքների մասին՝ անդրադառնալով օրենսդրական բարեփոխումների, դատապարտյալների զբաղվածության ապահովման, ՔԿՀ-ներում տրամադրվող առաջնային բուժօգնության որակի բարձրացման, էներգախնայողության ծրագրերի ներդրման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված բոլոր ՔԿՀ-ներում իրականացվող համալիր ստուգումների և ուսումնասիրությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի