Հայաստանում շարունակվում են գրանցվել կարմրուկի դեպքեր
Տարեսկզբից հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 13 բերովի դեպք: Առաջին դեպքերը հավանաբար բերվել են Ռուսաստանի Դաշնությունից: Հիվանդներից 11-ը պատվաստված չեն, իսկ 2-ը` թերի պատվաստված: Նրանցից 7-ը 1-15 տարեկան երեխաներ են, 2-ը՝ 20-26 տարեկան, 4-ը՝ 40-44 տարեկան անձինք: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի վատթարացում։ 2016 թվականի համեմատությամբ` 2017-ին […]