26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերմացուի ախորժակը․ Շիրակի մարզի գյուղապետեր են ձերբակալվել

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով ձերբակալվել են Շիրակի մարզի Իսահակյան  համայնքի նախկին գյուղապետ Արտավազդ Արսենյանն ու Մեղրաշատ համայնքի նախկին գյուղապետ Վահրամ Սաղաթելյանը։ Նշենք, որ նրանք երկուսն էլ  նշանակված էին խոշորացված համայնքների ղեկավարի ներկայացուցիչներ:

Պարզվել է, որ տեղական սերմարտադրողներից և ՌԴ-ից աշնանացան ցորենի սերմնացուի ձեռքբերման, բաշխման ու վերադարձելիության գործընթացում ուսումնասիրման ժամանակ չարաշահումներ են հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման և այն շուկայականից ցածր գնով Հայաստանի գյուղացիներին տրամադրելու 2011-2016թթ ծրագրին:  Այս մասին հայտարարել էր ՀՀ գլխավոր դատախազությունը, մասնավորապես ՝ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը, որի միջոցով գյուղացիական տնտեսություններին էր բաշխվում ՌԴ-ից Հայաստան ներկրված ցորենի սերմացուն, դիմել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` Շիրակի մարզպետարանից 129.641.760 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջով»։

 

Ուսումնասիրվել է մարզի  47 համայնք, որից 19-ում ակնհայտ խախտումներ են եղել: Շիրակի մարզի  դատախազության կողմից նյութերն ուղարկվել են ոստիկանության տարածքային  բաժանմունքներ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180/181 հոդվածների սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու ու ընթացքը  լուծելու նպատակով: «Այս պահին նման նյութերով մենք ունենք հարուցված 5 քրեական գործ և դրանցից 2-ով արդեն իսկ ունենք առանձնակի խոշոր  չափի գումարների հափշտակման փաստեր, որոնցով արդեն իսկ ձերբակալվել են 2 նախկին համայնքների ղեկավարներ»,-նշել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը՝ հավելելով, որ մնացած գյուղերում գումարի  չափը չի գերազանցում առավելագույնը, բայց այս գյուղերում այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:

Նշենք, որ հատկապես մեծ էր այս գյուղերում սերմացուի համար կուտակված պարտքերը:

Իսահակյանի ու Մեղրաշատի գյուղապետերը նպատակ ունենալով աշնանացան ցորենի բաշխման գործընթացում հափշտակել համայնքների բնակիչների հասանելիք սերմացուն կամ գումարը, 2012-2016 թվականների ընթացքում Մեղրաշատ համայնքի և Իսահակյան համայնքի  բնակիչների տվյալները ներառել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմնացուի բաշխման ցուցակներում:

Շիրակի մարզի դատախազը համոզված է՝ նմանատիպ մեղադրանքով այլ գործեր ևս կհարուցվեն:  Ի դեպ, նման գյուղապետները ոչ միայն պետությունից ստացել են սերմնացու՝ բացակա քաղաքացիների անունով, այլ նաև գանձել են գումարը,  դրանք յուրացրել են՝ չմուտքագրելով բյուջե:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ