26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2018

Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի. Շարմազանով (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ բոլոր փաստաթղթերը, որ պետք է ներկայացվեին նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կողմից, ներկայացվել են: «Նա որևէ լեգիտիմության խնդիր չունի, դա կոնկրետ մեկ քաղաքական ուժի խնդիրն է, ինչպես ես ասացի՝ եթե իշխանությունը քայլի ծովի վրայով, կգտնվեն գործիչներ, որ կասեն, թե իշխանությունը լողալ չգիտի»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա: ՀՀԿ-ական պատգամավորի […]

Հայ քաղաքական հավաքական միտքը կարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը․ ՀՅԴ-ն ողջունում է

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ողջունում է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չեղարկելու մասին ՀՀ Նախագահի որոշումը։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններն առ ոչինչ հայտարարելը վաղուց սպասված քայլ էր։ Ի սկզբանե Հ.Յ.Դաշնակցությունը վճռականորեն հանդես է եկել այդ արձանագրությունների դեմ՝ նկատի ունենալով դրանցում առկա մի շարք անընդունելի դրույթները և շահարկման տեղիք տվող ձևակերպումները։ Ժամանակը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին […]

Ես կհամոզեմ Սերժ Սարգսյանին. գեներալ (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի խոսքով՝ ՀՀԿ-ում որևէ քննարկում չի եղել՝ կապված վարչապետի թեկնածուի հետ: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Henaran.am-ի հարցին, թե իր անձնական կարծիքով նախագահ Սերժ Սարգսյանը պիտի դառնա վարչապետ, նա պատասխանեց. «Սաղ ազգով Աստված պիտի կանչենք, եթե էդ մարդը գա: Համ ասում եք՝ Ալիևը Երևանն է […]

Օձերը հասել են դպրոց

Մարտի 1-ին, ժամը 15:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի 7-րդ փողոցում գտնվող Ա. Արմենակյանի անվան թիվ 61 դպրոցի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ օձը նկատվել է Գ.Հովսեփյան փողոցի թիվ 91 հասցեում […]

Սերժ Սարգսյանի ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Դիվանագետի օրվա առթիվ Հարգելի՛ դիվանագետներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Անկախությունից ի վեր Հայաստանի դիվանագիտությունը կարևոր ձեռքբերումներ է ունեցել, որի արդյունքում մեր երկիրն այսօր միջազգային բեմահարթակում ներկայանում է որպես վստահելի, կանխատեսելի և պատասխանատու գործընկեր: Դրանում իրենց դերակատարումն ունեն արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում գործող շուրջ վեց տասնյակ ներկայացուցչություններում […]

Իշխանափոխությունը անխուսափելի է /տեսանյութ/

«Ես կոնկրետ առաջնորդի չեմ պատկերացնում: Իշխանափոխության գնալու համար պետք է միավորված ընդդիմություն, որը նպատակային քայլեր կանի: Չկան առանձին ուժեր, որոնց պատկերացնում եմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընդդիմադիր երիտասարդ, ուսանող Գեղամ Ադյանը: Նա նշում է, որ իշխանափոխությունը անխուսափելի է: Ադյանը նշում է, որ անիմաստ էր նախագահի ընդդիմադիր թեկնածու առաջադրելը, քանի որ խորհրդարանում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միավորված […]

Այնպես չանենք, որ հավես չունենա, տնից դուրս գա. Սարոյանը՝ նախագահի թեկնածուից

«Բոլորդ էլ տեսնում եք, որ Արմեն Սարգսյանը լուրջ մարդ է, բերեք, բոլորով օգնենք, այնպես չանենք, որ հավես չունենա, նույնիսկ, որ տնից դուրս գա, գնա գործի»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչ է փոխելու նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն ընտրվելու դեպքում, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Նա հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանը նոր ներդրումներ կբերի: […]

Վարկերի պատճառով կորցնում են տները, հողամասերը, հացի փռերը. Ժողովուրդ

Հայաստանում օր օրի մեծանում է սնանկացող, իրենց տները, բնակարանները, հողամասերը գրավադրած եւ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով դրանք կորցրած քաղաքացիների թիվը: Օրաթերթն ուսումնասիրություն է կատարել եւ պարզել, որ հայաստանյան առեւտրային բանկե­րից յուրաքանչյուրը միայն Երեւանում ունի մի քանի տասնյակից ավելի օտարման ենթակա տներ ու բնակա­րաններ: Էլ չենք խոսում արտադրամասերի, հացի փռերի, գրասենյակային տարածքների մասին, որոնք գրավադրվել են […]

Զեկուցել է

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել է կենտրոնի կողմից 2017թ. իրականացված աշխատանքների, 2018թ. գործունեության հիմնական ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ: Ալեքսանդր Խաչատուրյանը մասնավորապես ներկայացրել է կենտրոնի գործունեության գերակա ոլորտներում՝ հանրային կառավարման, կրթության, հարկային և մաքսային վարչարարության, իրավական, տուրիզմի, գյուղատնտեսության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի