«Բնակիչների հետ անմիջական շփումն ամենաարդյունավետ եղանակն է` առաջացող խնդիրներն արագ լուծելու և դրանք չկուտակելու առումով»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների տարեկան հաշվետվությունների շրջանակում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել անշարժ գույքի կառավարման, իրավաբանական, վերահսկողության, քաղաքաշինության և հողի վերահսկողության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունների, աշխատակազմի քարտուղարի տեղակալների, ինչպես նաև քարտուղարության, առանձնացված ստորաբաժանումների, անձնակազմի կառավարման և տուրիզմի բաժնի պետերի մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը: […]