02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Դատապարտյալին բերված հանձնուքում թմրամիջոցներ են հայտնաբերվել

2018 թվականի մարտի 2-ին` ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, խուզարկել են դատապարտյալ Կ. Մ.-ի անվամբ եղբոր կողմից բերված հանձնուքը: Այս մասին տեղեկացնում է ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Ծխախոտի տուփի միջից հայտնաբերել և առգրավել են «Մեթադոն» գրառմամբ 40 միլիգրամանոց մեկ հաբ և «Տրամադոլ» գրառմամբ մեկ տուփ՝ 10 դեղահաբով:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր. կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ