03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2018

Արդեն լկտիության վերջին աստիճանն է, էլ մի խոսա. Սեյրան Սարոյան (տեսանյութ)

«Որ Վազգենի անունը տվիր, էլ մի խոսա: Դա անամոթություն է էլի»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության առաջարկի մասին՝ վերանվանել Վազգեն Սարգսյանի անվան փողոցը: Պատգամավորի խոսքով՝ անամոթություն է առաջարկել փոխել ազգային հերոսի անվան փողոցը: «Արդեն լկտիության վերջին աստիճանն է: Ի՞նչ է նշանակում, թղթի վրա […]

Հայաստանը ընդլայնել է իր հարաբերությունների աշխարհագրությունը․ Է․ Նալբանդյան

ՀՀ ԱԳ նախարարի հոդվածը դիվանագետի օրվա կապակությամբ Հայաստանի դիվանագիտությունն անկախությունից ի վեր Արդեն ավադույթ է դարձել, որ այսօր հայ դիվանագետները շնորհավորանքներ են ստանում իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ:  Յուրաքանչյուր պետության և ժողովրդի կյանքում կան իրադարձություններ և տարեթվեր, որոնք առանձնանում են իրենց խորհրդով և կարևորությամբ։ Մեր ժողովրդի արդի պատմության շրջադարձային տարեթվերի շարքին կարելի է դասել 1992թ.-ի մարտի […]

Մենք ներկայացրինք համապատասխան փաստաթուղթը, որ տալիս է իրավունք ընտրվելու. Բաբլոյան (տեսանյութ)

«Մենք ներկայացրինք համապատասխան փաստաթուղթը, որ տալիս է իրավունք ընտրվելու: Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ խոսելով «Ելք» դաշինքի մեղադրանքներից՝ ուղղված ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանին, թե նա լեգիտիմ չէ, քանի որ ՀՀ-ում բնակության համար համապատասխան ժամկետը չունի: Հիշեցնենք, որ քիչ առաջ Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ 4-րդ […]

Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ 4-րդ նախագահ

Ազգային ժողովում քիչ առաջ ընտրվեց Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ: Նրան կողմ են քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները, դեմ է եղել «Ելք» խմբակցությունը: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտնեց, որ կողմ է քվեարկել 90 պատգամավոր, դեմ՝ 10: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն առաջադրվել է «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների կողմից:  ը: […]

Վարդգես Գասպարիին արգելեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր  կշարունակվի  «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյայի եւ մյուսների գործով դատական նիստը։ Նշենք, որ դատարանը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում: Այս պահին քաղաքացիները մտնում են դատական նիստերի դահլիճ, այստեղ է նաեւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որին թեեւ թողեցին դատարանի շենք, սակայն նիստերի դահլիճ չեն թողնում մտնել՝ պատճառաբանելով, որ նախորդ […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը մարտի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:   Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար այլ անձինք: Դիմավորման պաշտոնական արարողությունից […]

Փաշինյանն աղմուկ բարձրացրեց նախագահի թեկնածուի ընտրության ժամանակ (տեսանյութ)

ԱԺ-ում ՀՀ նախագահի քվեարկության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Հաշվիչ հանձնաժողովի անդամների միջև: Մասնավորապես Փաշինյանը հայտարարեց, թե Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը իր մեջքի հետևում կանգնած հետևել է իր քվեարկությանը: Մելիքյանն էլ արձագանքեց, թե նման բան չի եղել: «Ոչ միայն կարող են տեսնել, թե ինչպես ենք քվեարկում, այլեւ կարող են տեսնել, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված