24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Այնպես չանենք, որ հավես չունենա, տնից դուրս գա. Սարոյանը՝ նախագահի թեկնածուից

«Բոլորդ էլ տեսնում եք, որ Արմեն Սարգսյանը լուրջ մարդ է, բերեք, բոլորով օգնենք, այնպես չանենք, որ հավես չունենա, նույնիսկ, որ տնից դուրս գա, գնա գործի»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչ է փոխելու նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն ընտրվելու դեպքում, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Նա հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանը նոր ներդրումներ կբերի: Դիտարկմանը, թե վարչապետն էլ էր խոստացել ներրումներ բերել, նա արձագանքեց, թե բերել է:

Ինչ վերաբերում է «Ելքի» մեղադրանքներին, թե Արմեն Սարգսյանը համապատասխան փաստաթղթերը չունի՝ քաղաքացիության հետ կապված, նա նշեց. «Ընդդիմությունը միշտ էլ աժիոտաժ է սարքելու, չպիտի նեղանանք ընդդիմությունից, իրենց գործը էտ ա, եթե տենց չանի, մեր երկրում ընդդիմություն չի լինի, եղած բանն էլ կարող է շեղեն: Ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ օրենքի մեջ է»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ