07 Հունվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2018

Եթե առաջ չգնացիր, մորդ, քրոջդ, եղբորդ կփռթեն. Վարդանով (տեսանյութ)

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովն ասում է, որ սահմանին սրացումներ են լինում ոչ թե հենց ընտրությունների ժամանակ՝ Ադրբեջանում կամ Հայաստանում, այլ եթե հետընտրական զարգացումներ են լինում: Henaran.am-ի հետ զրույցում խոսելով Ադրբեջանում սպասվելիք արտահերթ ընտրությունների մասին՝ Վարդանովն ասաց, որ բոլոր երկրներում էլ նման դեպքերի ժամանակ սրացումներ են լինում. խոսքը ոչ միայն վերոնշյալ երկրների մասին է: Վովա Վարդանովն […]

Բարձրագույն կրթության մա­սին օրենքը խուճապ է առաջացրել բուհերում. Հրապարակ

Բարձրագույն կրթության մա­սին օրենքը գրեթե խուճապա­յին տրամադրություններ է ստեղծել բուհերում, որտեղ ամբիոնի վարիչ­ների, դեկանների մեծ մասը 70 տարին անց ծերունիներ են, որոնք օրենքի ընդունումից հետո պետք Է հրաժեշտ տան պաշտոններին: Սակայն ամբողջ հարցն այն է, որ նրանք ոչ միայն կառչած են իրենց աթոռներից, այլեւ թույլ չեն տվել, որ համեմատաբար երիտա­սարդ կադրեր աճեն իրենց շրջապատում, ուստի […]

Ինչ են ցույց տվել կաթի շուկայում իրականացված վերահսկողության արդյունքները

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու «Հետք» հասարակական կազմկերպությունը, անցկացրել են համատեղ ուսումնասիրություն կաթի շույակում՝ իրականացնելով զուգահեռ փորձաքննություններ:  Ըստ այդմ՝ Ծառայությունը, պետական վերահսկողության շրջանակներում նմուշառումների է արել «Դուստր Մարիանա» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Բիո Կաթ» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,5%), «Չանախ» ՍՊԸ-ի 20.02.2018 արտադրության (յուղայնությունը 3,2%), «Թամարա և ԱՆի» ՍՊԸ-ի 21.02.2018 արտադրության (յուղայնությունը […]

Սիրելի Ռիտա Ալեքսադրովնայի համար. Հայկական Ժամանակ

Երեկ առաջին տիկին Ռիտա Uարգuյանի ծննդյան տարեդարձն էր: Սերժ Աարգսյանի՝ վարչապետությանը հուշիկ քայլերով ընդառաջ գնալու ֆոնին այս տարի կարծես նրա տիկնոջ տարեդարձի առթիվ արված շնորհավորանքները ավելի մեծ թափ են ստացել, օգտատերերը բառեր շռայլելիս իրար հերթ չեն տալիս: Շնորհավորանքներից պարզ դարձավ, որ Ռիտա Սարգսյանը ոչ մի­այն հայտնի էներգատու է, լուսաճառագ, այլեւ արեգակը բարեգործության: Շատ օգտատերեր նրան […]

Արմավիրի, Ապարանի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Ապարանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր:    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ յոթ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 7-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 51, 51/1, 55, 56, 57, 57 շենքերը, Մամիկոնյանց փ. 23, 23/1, 25, 40, 40/1, 40/2 շենքերը, Ն.Տիգրանյան փ. 5, 6, 6/1, 7, 11, 13, 19, 19/1, 21 […]

155-ը՝ նախագահին, 600-ը՝ վարչապետին. Հայկական Ժամանակ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել, որի համաձայն՝ 2018 թվականի սսղրիլի 9-ից նախագահի աշխատակազմը չի կարող ունենալ 155-ից ավելի աշխատա­կից: Նախագահի աշխատակազմը կարող է տարեկան ունենալ մինչեւ 75 մլն դրամի չափով պա­հուստային ֆոնդ, որի տնօրինողը նախագահն է: Ապրիլից հետո վարչապետի աշխատակազմը նախա­գահի աշխատակազմի նման համեստ չէ: […]

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Կարեն Կարապետյանը  Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ և խնդրել կարեկցանքի ու աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին:

Մոսկվայի ռազմական շանտաժը՝ սթափության ուղերձ Հայաստանին. Ժամանակ

Միջազգային հանրությունը շարունակում է բավական աշխուժորեն քննարկել ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը, մասնավորապես դրա ռազմատենչ բնույթը, թեեւ առ այս իսկապես դժվար է ի վերջո հասկանալ՝ այդ ամենը մուլտիպլիկացիոն բլեֆ էր, թե՞ Պուտինն իսկապես դիմել է ռազմական շանտաժի եւ վերստին արդիականացրել երրորդ համաշխարհային պատերազմի թեման: Իսկ այդ թեման Հայաստանի համար խիստ զգայուն է, մի շարք պատճառներից ելնելով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի