Ընդդիմադիրները միասնական ծրագիր չունեն. քաղաքական գործիչ
«Չնայած այն հանգամանքին, որ քաղաքական որոշ ընդդիմադիր ուժեր փորձում են քայլեր անել, նրանք միասնական ծրագիր չունեն: Ասվածի ապացույցը մարտի տասին կայացած հանրահավաքն էր, որն այդքան էլ մարդաշատ չէր, և իրատեսական չեմ համարում ընդդիմադիր հատվածի ներկայացրած պահանջները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ պայքարից: […]