11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2018

Հայտնի են սամբոյի Հայաստանի չեմիպիոնների անունները

Մարտի 10-ից 11-ը Երևանում անցկացվել է սամբոյի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 70 մարզիկներ Երևանից, ՀՀ Արարատի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Լոռու մարզերից և Արցախի Հանրապետությունից: Ըստ քաշային կարգերի Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են դարձել      Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, Վանաձոր), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ, Գյումրի), Գոռ   Մալյանը (62 կգ, Գյումրի), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ, Սպիտակ), Արսեն Ղազարյանը  (74 կգ, […]

Ովքեր են ընտրվել համայնքապետեր

Հայաստանի 7 մարզերի 20 համայնքներում մարտի 11-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ժամը 20։00-ի դրությամբ, երբ փակվել են ընտրատեղամասերը, նախնական տվյալներով, մասնակցել է  ընտրողների 44.91 տոկոսը կամ 10 հազար 246 ընտրող։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։  Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, […]

Դա էլ է հարց, թե արդյոք ճնշման դեպքում «Հանրապետականը» կնահանջի. Լ. Սարգսյան

«Լավ է, որ ինչ-որ ակտիվություն քաղաքական դաշտում ամեն դեպքում նախատեսվում է, լավ է, որ որոշակի կոնսոլիդացման խնդիր են փորձում լուծել, բայց ես լայն շարժման հնարավորություն այս պահին չեմ տեսնում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, նախկին պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչը կբերի «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» հանրահավաքները, ինչպես նաև «Ելքի» հայտարարությունը, թե իրենք պայքարելու են […]

Մի նվազեցրեք մեր իրավունքները. ազգային փոքրամասնությունները՝ԱԺ պատգամավորներին

Հայաստանի ազգային փոքրամասնությունները բաց նամակով դիմել են ԱԺ պատգամավորներին ու արդարադատության նախարարին՝ խնդրելով չնվազեցնել իրենց իրավունքները: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԺ նախագահ եւ ՀՀ Արդարադատության նախարար, Մենք՝ ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, անհանգստացած ենք այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունը, դառնալով խորհրդարանական Հանրապետություն, ցավոք նվազեցնում է մեր ձեռք բերած իրավունքները եւ հնարավորություները։ […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Ծառուկյան» դաշինքը կոալիցիայի անդամ կդառնա՞

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նախագահի ընտրություններից հետո վերջին շրջանում կատարված քաղաքական իրադարձություններին անդրադառնալով՝ պնդում է ՝ տեղի է ունեցել այն, ինչը սպասելի էր։ «Գիտե՞ք ինչ՝ «Ծառուկյան» դաշինքի կամ ԲՀԿ-ի մասին հասարակությունն առաջին օրը չէ, որ պիտի կարծիք ձեւավորի, ուստի ես ես չեմ կարծում, որ տեղի է ունեցել զարմանալի մի բան, որ «Ծառուկյան» դաշինքը ընտրեց Արմեն Սարգսյանին։ […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Մարտի 11-ի ցերեկը, 12-14-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի գիշերը, 16-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:   Երևան քաղաքում` Մարտի 11-ի ցերեկը, 12-14-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի գիշերը, 16-ին ժամանակ առ […]

«Ալիևի ռազմատենչ հայտարարությունները ներքին օգտագործման համար են նախատեսված»

«Ալիևի ռազմատենչ հայտարարությունները ներքին օգտագործման համար են․ բոլորը հասկանում են, որ Ադրբեջանը չունի այն հնարավորությունները, որ իր ասածներն ի կատար ածի։ Ալիևի ասածները «ներքին սպառողների» համար են․ նա ուզում է ցույց տալ, որ ինքը  նախագահի թեկնածու է, ով կարող է ադրբեջանցիների պատմական երազանքները իրականացնել․ սա մի քիչ ծաղրանքի նման է», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի […]

Թուրքական ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել․

Իրանում նախօրեին թուրքական ուղեւորատար ինքնաթիռ է կործանվել։ IRINN-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը մասնավոր էր: Այնտեղ գտնվել է 11 հոգի՝ 8 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամ։ Նրանք բոլորը մահացել են։ Նշվում է, որ ինքնաթիռը Արաբական Միացյալ Ամիրությունների Շարժա քաղաքից թռչում էր դեպի Ստամբուլ: Ավիավթարը տեղի ունեցել Չեհարմեհալ եւ Բահթիարիա նահանգում: Գետնին ընկնելուց հետո օդանավը բռնկվել է: Դեպքի վայր փրկարարների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի