12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ալիևի ռազմատենչ հայտարարությունները ներքին օգտագործման համար են նախատեսված»

«Ալիևի ռազմատենչ հայտարարությունները ներքին օգտագործման համար են․ բոլորը հասկանում են, որ Ադրբեջանը չունի այն հնարավորությունները, որ իր ասածներն ի կատար ածի։ Ալիևի ասածները «ներքին սպառողների» համար են․ նա ուզում է ցույց տալ, որ ինքը  նախագահի թեկնածու է, ով կարող է ադրբեջանցիների պատմական երազանքները իրականացնել․ սա մի քիչ ծաղրանքի նման է», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադրբեկյանը։

Վերջինս հիշեցրեց՝ Ալիևը մտածում է՝ բոլոր միջոցներն էլ ընդունելի են, միայն թե կարողանա իր երկրի հասարակությանը խաբել, համոզել, երկիրն էլ թալանել։

«Նա անընդհատ թալանել է այդ երկիրը․ ադրբեջանում աղքատության շեմը հասնում է 10-15 տոկոսի, իսկ դա սարսափելի բան է։ Հիմա էլ Ալիևը դրան տալիս է այս պատասխանը․ «Մենք պատերազմի ենք պատրաստվում, Ղարաբաղի հարց ենք լուծում, Երևանի խանությունն ենք վերականգնելու․ ոչինչ, որ հիմա մի քիչ պատ եք ապրում, հետո լավ կապրեք․․․»։ Ահա այսպիսի կարգախոսների հիման վրա են այդ գործընթացները տեղի ունենում, այնպես որ, Ալիևի հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել։ Ամենակարևորը, օտարերկրյա մեկնաբաններն էլ են խիստ վերաբերվել Ալիևի խայտարարություններին, որոնք ուղղակի անհեթեթություններ են», – ասաց Ադիբեկյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ