02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

25-ամյա Արտյոմին դաժանաբար սպանել են.մոր կյանքին էլ է վտանգ սպառնում

25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության  գործով իրեղեն ապացույցները խեղաթյուրվել են: Այս մասին հրավիրված քննարկման ժամանակ հայտնեց Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադալանյանը:

«Վերացվել են իրեղեն ապացույցները, կեղծվել են  փաստական հանգամանքները: Որդուս սպանությունը իրականացվել է խմբի կողմից: Որդուս սպանությունը պատվիրված է, կան փաստեր,   հանգամանքներ, ապացույցներ, ինչը ի սկզբանե թաքցրել են»,- հայտնում է  Ռուզաննա Ադալանյանը:

 Գործով միայն մեկ ամբաստանյալ է անցնում, սակայն  մայրը վստահ է, որ սպանությանը մի քանի մարդ է մասնակցել:

 Ռուզաննա Ադալանյանի խոսքով՝   8 տարբեր հաղորդումներ է ներկայացրել հանցագործության մասին, սակայն որեւէ նյութ չի նախապատրաստվել:

«Այս հանցագործությունը պատվիրված է, պատվիատուն Շիրակի մարզպետարանի  Կանանց, երեխաների  եւ ընտանիքի իրավունքի բաժնի պետ Լուսինե Գինոսյանն է: Նա պատվիրել է որդուս սպանությունը  եւ սպանությունը իրականացրել են պետական իրավական մակարդակով»։

Նա համոզված է, որ որդու սպանությունը եղել է պատվիրված՝ անձնական թշնամության դրդապատճառով: 

 

Նշենք, որ Արտյոմ Ադանալյանի շահերի պաշտպան Նինա Կարապետյանցը  նշում  է, որ  Ռուզաննա Ադանալյանի կյանքին վտանգ է սպառնում, նա  ծեծի, իսկ այնուհետ վրաեթի է ենթարկվել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ