21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ի՞նչ պետք է անի հայ վարորդը, եթե Վրաստանում ավտովթարի է ենթարկվել

«Տուգանք »հասարակական միավորման ղեկավար, վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  խոսեց ԱՊՊԱ  համակարգի բարդություններրի և պատահարների  գրանցման կարգի մասին, որոնք առկա  են Վրաստանում։

«Եթե  մեր քաղաքացիները  ՃՏՊ ունենան Վրաստանում, ստիպված են լինելու զանգել ՃՈ և ապահովագրական գործակալությունների կենտրոն։ Այսինքն՝ սա ենթադրում է, որ մեր քաղաքացիները հասանելի կապ պետք է ունենան, որպեսզի   նման միջադեպերի պարագայում  զանգեն ապահովագրական ընկերությանը», –  ասաց բանախոսը՝ հավելելով՝ ավելին՝  ՃՈ-ին զանգելը քիչ է, ապահովագրական ընկերությանը պետք է զանգեն, և մեր երկրի օրենսդրությունից մի փոքր տարբերվում է։

«Վրաստանում անհապաղ պետք է զանգահարել և մնալ տեղում, չշարժվել՝ բացառությամբ այն դեպքերի, որբ մարդը  բժշկական օգնություն  պիտի ցտանա։  Այսինքն՝ մեր քաղաքացիները Վրաստանում պետք է  զգոն լինեն,  վրացիների վրա հույս չդնեն, սեփական հեռախոսով զանգահարեն, որ հետո ապացուցելու հնարավորություն ունենան»,-  ասաց բանախոսը։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ