30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 2018

Առանց արվեստի ու գիտության չկա քաղաքակիրթ ազգ․ Սերժ Սարգսյան

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հանրապետության Նախագահի հրամանագրով պետական մրցանակների արժանացած անձանց մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական մրցանակները շնորհվել են` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները:  Լավագույն ստեղծագործությունները և աշխատանքները գնահատելու, ինչպես […]

Կիսախարխուլ գազելները վտանգավոր են մարդկանց կյանքի համար

Տրանսպորտի ոլորտում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն վաղուց կար, կիսախարխուլ գազելները ոչ միայն վտանգավոր են մարդկանց կյանքի համար, այլ դրանցով երթևեկելը խիստ անհարմար է։ Խոսքս միայն Երևան քաղաքի մասին չէ։ Հայաստանում կան համայնքներ, որտեղ տրանսպորտ ընդհանրապես չի աշխատում, քանզի մրցույթ շահող չկա, այն տնտեսապես շահավետ չէ։ Ստացվում է, որ խաղի ներկա կանոններով փոքր գյուղերի բնակիչները զրկված են […]

Սերժ Սարգսյանը վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ է նշանակել: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 5-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի հունվարի 12-ի ԱԽ-1-Ե-1, ԱԽ-1-Ե-2 և […]

ԱՄՆ որոշ սենատորներ հայտարարել են, որ անհրաժեշտ է վերանայել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին (տեսանյութ)

Թուրքագետ  Մուշեղ Խուդավերդյանն ասում է, որ ԱՄՆ-Թուրքիա լարվածությունը թևակոխում է նոր փուլ: Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության աճի նոր միտումները թուրք-քրդական հակասությունների սրման ֆոնին նոր թափով են զարգանում՝ ըստ նրա: Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին թուրքագետը նկատեց, որ վերջերս նույնիսկ ԱՄՆ որոշ սենատորներ հայտարարել են, որ անհրաժեշտ է վերանայել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Արմեն Սարգսյանը լիովին ունակ է կատարելու ներկայացուցչական պարտականությունները

«Ինչ վերաբերվում է նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանին, ապա նա լիովին ունակ է կատարելու ներկայացուցչական պարտականությունները: Նա բավական փորձառու է, քաղաքականության մեջ վաղուց է: Իսկ թե այլ տեսակի հավակնություններ կցուցաբերի, թե ոչ, կապրենք, կտեսնենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ինչ վերաբերում է այս տարի Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին՝ քաղաքագետը շեշտեց, որ այս անգամ […]

Հրդեհ Երեւանի Վիլնյուս փողոցում

Հունվարի 19-ին, ժամը 02:30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վիլնյուս փողոցի թիվ 24 շենքի տանիքում: Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մեկ ավտոսանդուղք. անհրաժեշտությունը վերանալու պատճառով ավտոսանդուղքը և երկու մարտական հաշվարկ ետ է վերադարձվել: Պարզվել է, որ տանիքում այրվում է կուտակած […]

«Հայաստանում գործող օրենքները, իրավական որոշումներն ու փաստաթղթերը չեն աշխատում»

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը վստահ է ՝հակակոռուպցիոն բոլոր ծրագրերը փաստում են այն մասին, որ Հայաստանում գործող օրենքները, իրավական որոշումներն ու փաստաթղթերը չեն աշխատում։ Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ «ԿԳՆ-ն հակակակոռուպցիոն հերթական ծրագիրն է դրել քննարկման: Հանրակրթության ոլորտում որպես հակակոռուպցիոն ռիսկ գրված է դպրոցների կառավարման խորհուրդների ոչ լիարժեք գործունեությունը: […]

Ինչ են քննարկելու Էրդողանն ու Հռոմի պապը

Փետրվարի 5-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Ռեջեփ Էրդողանը Վատիկանում պատմական հանդիպում է ունենալու Հռոմի պապի հետ: Հանդիպումը պատմական է, որովհետև Էրդողանի սպասվող այցն անցած 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով առաջին այցն է լինելու Վատիկան:   Էրդողանը Հռոմի Պապի հետ հանդիպմանը շեշտելու է, որ Երուսաղեմում խաղաղություն հաստատման համար անհրաժեշտ է վերադառնալ մինչ 1967 թվականի սահմանները: Թուրքիայի […]

Ծնողներն ասում են՝ դե բալես, քիթդ վիրահատի, էս տարի ամուսնացի. վիրաբույժ

 Էրեբունի ԲԿ պլաստիկ վիրաբույժ Էդգար Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանում պլաստիկ վիրահատությունների մեջ առաջին տեղում քթի պլաստիկան է, իսկ միջազգային վիճակագրությամբ՝ առաջին տեղում կրծքի պլաստիկան է, որից հետո քթի վիրահատությունը, լիպոսակցիան և այլն: Նրա խոսքով՝ էսթետիկ վիրահատությունների դիմում են սոմատիկ առողջ պացիենտները: Ինչ վերաբերում է գներին, ապա վիրաբույժն ընդգծեց, որ այստեղ մատչելի են պլաստիկ վիրահատությունները, հարևան Վրաստանի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԴեկտեմբերիՓետրվարի